17:05 03.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
22:58 03.03.2025
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200,000 քմ ճանապարհածածկի փոսային նորոգման աշխատանքներԵրևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200,000 քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Ծրագրի համար նախատեսված է ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ։ Աշխատանքները կմեկնարկեն եղանակային բարենպաստ պայմաններում՝ ապահովելով բարձր որակ։ Այն կիրականացվի բոլոր վարչական շրջաններում»,- գրել է նա Ֆեյսբուքի էջում: ...
22:46 03.03.2025
Արարատ Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալՄարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր բացման կարևորել է դիվանագիտական ծառայության և յուրաքանչյուր դիվանագետի գործունեությունն ու անձնվեր աշխատանքը հատկապես ներկայիս պայմաններում՝ ընթացող աշխարհաքաղաքական […] ...
22:35 03.03.2025
Երևանը կարդում է. գրքերի տոնախմբություն՝ մայրաքաղաքումԳարնան նորամուտը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ: Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գրքի փառատոնը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասաններն ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Սրան զուգահեռ ելույթով հանդես եկան հանրահայտ «Նեմրա», «Լավ էլի» երաժշտական խմբերը: ...
22:23 03.03.2025
ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է Պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես-հրահանգավորմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով անձնակազմին՝ նախարարն ընդգծել է Պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին լինել առավել պատասխանատու և զգոն, […] ...
22:12 03.03.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 13, 13/1, 15, 15/1, 17, 17/1,19 շենքեր, Ներքին Չարբախ 5 փողոց 3 նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Ներքին Շենգավիթ 9 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...