Քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ

16:06 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ապրիլի 1-ից առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել եւս 10 տոկոս շրջանառության հարկ: Պատգամավորի տեղեկացմամբ նախաձեռնության վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկումներից հետո որոշվել է որոշ փոփոխություններ կատարել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

«Ոլորտը զգայուն է, եւ հաճախ զուտ մասնագիտական փաստարկները կարող են շահարկումների առիթ հանդիսանալ»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ քննարկման նպատակն է լսել փոփոխությունների վերաբերյալ ոլորտի պատասխանատուների նկատառումներն ու դիրքորոշումները: Հանձնաժողովի նախագահի տեղակալի դիտարկմամբ ավելացող հարկային բեռը պետք է համադրելի լինի ընկերությունների ստացած շահույթին:

Ներկաներն անդրադարձել են ոլորտում առկա իրավիճակին, շահումների ծավալներին, խոսել փոփոխությունների հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Խաղային ոլորտն առավել վերահսկելի եւ թափանցիկ դարձնելու համար կարեւորվել է օպերատորի ինստիտուտի առկայությունը: Նշվել է, որ բնագավառում գովազդային սահմանափակումների հետեւանքով նվազել են խաղադրույքների ծավալները:

«Շրջանառության հարկը եւ հարկման ընդհանուր համակարգը` շահութահարկը, անհամատեղելի են»,- ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը պատգամավորական նախաձեռնության վերաբերյալ` նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Խոսելով խաղային ոլորտի համար հարկային բեռի բարձրացումից` փոխնախարարն ընդգծել է` նպատակահարմար է այդ տեսլականը քննարկել առկա համակարգերի եւ քաղաքականության, մասնավորապես, պետական տուրքի շրջանակում:

Անդրադառնալով պետական տուրքի դրույքաչափի բարձրացմանը` նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ նախատեսվում է այն շարունակական դարձնել մինչեւ այն հաշվետու տարվա սկիզբը, երբ ներդրված  կլինի օպերատորի ինստիտուտը:

«Հայաստանում գրանցված, օրինական դաշտում աշխատող եւ հարկ վճարող ընկերությունների համար խաղի կանոնների սահմանմանն ու դրանց աստիճանաբար խստացմանը զուգահեռ պետք է քայլեր ձեռնարկել, որ Հայաստանում չգրանցված բուքմեյքերական ընկերությունները մեր երկրում չունենան հասանելիություն»,- նման համոզմունք է հայտնել Բաբկեն Թունյանը: Նա, կարեւորելով քննարկման ընթացքում հնչած դիտարկումները, նշել է, որ դրանք հաշվի կառնվեն ոլորտի վերաբերյալ վերջնական փոփոխություններ կատարելիս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը կարդում է. գրքերի տոնախմբություն՝ մայրաքաղաքում

22:35 03.03.2025

Երևանը կարդում է. գրքերի տոնախմբություն՝ մայրաքաղաքում

Գարնան նորամուտը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ: Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գրքի փառատոնը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասաններն ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Սրան զուգահեռ ելույթով հանդես եկան հանրահայտ «Նեմրա», «Լավ էլի» երաժշտական խմբերը: ...

ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանը

22:23 03.03.2025

ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է Պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես-հրահանգավորմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով անձնակազմին՝ նախարարն ընդգծել է Պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին լինել առավել պատասխանատու և զգոն, […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

22:12 03.03.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 13, 13/1, 15, 15/1, 17, 17/1,19 շենքեր, Ներքին Չարբախ 5 փողոց 3 նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Ներքին Շենգավիթ 9 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

SHANTNEWS

22:00 03.03.2025

SHANTNEWS

Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր ստեղծելն է. վարչապետ

21:57 03.03.2025

Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր ստեղծելն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԳՆ աշխատակիցներին ծառայության համար և շնորհավորել նրանց Դիվանագետի օրվա առիթով, որը պետության կարևորագույն ինստիտուտն է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբեմն բաց ենք թողնում տեսադաշտից այն ակնհայտ իրողությունը, որ դիվանագիտությունը երկրի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն […] ...

Լարսը բաց է

21:51 03.03.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP