15:27 03.03.2025
Եվրոպական երկրները պետք է ներգրավեն 200 միլիարդ եվրոյի ներդրում պաշտպանական ծախսերի համար, որը պետք է կազմի բյուջեի 3-3,5%-ը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իտալական Foglio թերթին տված հարցազրույցում։
«Մեզ անհրաժեշտ է 200 միլիարդ եվրո ներդրումներ կատարել, բայց միևնույն ժամանակ, ինձ համար հինգշաբթի օրը (ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում – խմբ.) քննարկման նպատակն է բացահայտել ընդհանուր հնարավորությունները, որոնցում մենք ցանկանում ենք բարձրացնել մեր իրավասությունը և հասնել ավելի մեծ եվրոպական ինքնավարության: Խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ, այլ նաև ինքներս մեզ համոզելուն, որ մենք չգիտենք, թե ինչ կանեն ամերիկացիները 5 կամ 10 տարի հետո»,-ասել է Մակրոնը։
21:47 03.03.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար: Սպիտակի ոլորաններում, Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Գյումրու, Ախուրյանի, […] ...
21:38 03.03.2025
Դեմբելեն գերազանցել է Մեսսիի ռեկորդըՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ռեկորդ է սահմանել, հաղորդում է Stats Foot-ը: Դեմբելեն Եվրոպայի թոփ-5 ազգային առաջնությունների առաջին ֆուտբոլիստն է, որը հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը 18 գոլ է խփել: Նախորդ ռեկորդը պատկանում էր Լիոնել Մեսսիին՝ 2016 թվականի մարտի 1-ի դրությամբ «Բարսելոնայի» կազմում խփած 17 գոլով: ...
21:27 03.03.2025
Նորածնային պարտադիր սքրինինգի արդյունքում երեխայի կյանքի առաջին օրերին հայտնաբերվում են լսողական խնդիրներըՆորածնային պարտադիր սքրինինգի արդյունքում երեխայի կյանքի առաջին օրերին հայտնաբերվում են լսողական խնդիրները: Պետական պատվերով նաև տրամադրվում է դիսպանսեր ծառայություն, որի շրջանակներում երեխաները պարբերաբար անցնում են լսողության ստուգում, ստանում սուրդոմանկավարժական աջակցություն: Մանրամասները՝ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում: ...
21:16 03.03.2025
ՓԾ Երևանի փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժությունՔաղաքացիական պաշտպանության արդյունավետ կազմակերպումը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգության և պաշտպանունակության բարձրացման գործում։ Գործընթացի անխափան իրականացումը պահանջում է համակարգվածություն, պետական և մասնավոր կառույցների արագ արձագանքման կարողություն և թիրախային համագործակցություն: Իսկ նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու մարդկային և նյութական կորուստները նվազագույնի հասցնելն է: Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված՝ մարտի 3-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը […] ...
21:08 03.03.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհՄարտի 3-ին, ժամը 15:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին՝ Աշնակ գյուղի խաչմերուկում, «Mazda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է […] ...