Արդյո՞ք սառել են ռուս-թուրքական հարաբերությունները․ Պեսկովի արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Արդյո՞ք սառել են ռուս-թուրքական հարաբերությունները․ Պեսկովի արձագանքը

13:43 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կրեմլը հերքել է լուրերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները սառել են, միաժամանակ չի բացառել երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով շփումները:

«Ընթանում է երկխոսություն՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ փորձագիտական ​​մակարդակով: Այդ երկխոսությունը չի դադարել և չի դադարի: Անհրաժեշտության դեպքում շփումներ կլինեն ամենաբարձր մակարդակով»,- ճեպազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե կարելի՞ է խոսել երկկողմ հարաբերությունների սառեցման մասին, նա պատասխանել է.

«Այստեղ ես չեմ կարող համաձայնել ձեզ հետ, Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները շատ բազմակողմանի են, դրանք շարունակում են զարգանալ, ինտենսիվ երկխոսություն կա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՓԾ Երևանի փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն

21:16 03.03.2025

ՓԾ Երևանի փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն

Քաղաքացիական պաշտպանության արդյունավետ կազմակերպումը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգության և պաշտպանունակության բարձրացման գործում։ Գործընթացի անխափան իրականացումը պահանջում է համակարգվածություն, պետական և մասնավոր կառույցների արագ արձագանքման կարողություն և թիրախային համագործակցություն: Իսկ նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու մարդկային և նյութական կորուստները նվազագույնի հասցնելն է: Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված՝ մարտի 3-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

21:08 03.03.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

Մարտի 3-ին, ժամը 15:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին՝ Աշնակ գյուղի խաչմերուկում, «Mazda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է […] ...

SHANTNEWS

20:00 03.03.2025

SHANTNEWS

Սպերցյանը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս և չի մասնակցի Վրաստանի ընտրանու դեմ խաղերին

19:54 03.03.2025

Սպերցյանը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս և չի մասնակցի Վրաստանի ընտրանու դեմ խաղերին

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքն սպասվածից լուրջ է, գրում է Матч ТВ-ն։ Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1 ամիս, հավանական է նաև` ավելի շատ։ Սպերցյանը վնասվածքը ստացել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպման 69-րդ րոպեին։ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականին չի օգնի Վրաստանի […] ...

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

19:45 03.03.2025

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Մարտի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։ Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է […] ...

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում մարտի 4-5-ին

19:37 03.03.2025

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում մարտի 4-5-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 5-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Ցամաքաբերդ թաղամասի Իսակովի, Ազատության, Գայի, Գ․ Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների փողոցների, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Ս․ Եկեղեցի Մայր Աթոռ Ս․ Էջմիածին Սևան և հարակից իրավաբանական […] ...

BACK_TO_TOP