13:17 03.03.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպայում պատերազմի մեծ վտանգ կա։
«Երբեք եվրոպական մայրցամաքում, Եվրամիությունում պատերազմի վտանգը այդքան մեծ չի եղել։ Շուտով կլրանա 15 տարի, ինչ սպառնալիքը չի դադարում մոտենալ մեզ, ճակատային գիծը չի դադարել մոտենալ մեզ», – երկուշաբթի օրը France Inter ռադիոյի եթերում ասել է Բարրոն՝ խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին։
Այս առնչությամբ նա անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերին՝ «սպառնալիքը զսպելու համար» եվրոպական պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։ Նախարարը նախօրեին Լոնդոնում տեղի ունեցած Ուկրաինայի հարցով մի շարք եվրոպացի առաջնորդների հանդիպումն անվանել է «եվրոպացիների մի ամբողջ հատվածի արթնացում, որը հրաժարվել էր տեսնել իրականությունը»։
19:54 03.03.2025
Սպերցյանը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս և չի մասնակցի Վրաստանի ընտրանու դեմ խաղերին«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքն սպասվածից լուրջ է, գրում է Матч ТВ-ն։ Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1 ամիս, հավանական է նաև` ավելի շատ։ Սպերցյանը վնասվածքը ստացել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպման 69-րդ րոպեին։ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականին չի օգնի Վրաստանի […] ...
19:45 03.03.2025
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղումՄարտի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։ Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է […] ...
19:37 03.03.2025
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում մարտի 4-5-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 5-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Ցամաքաբերդ թաղամասի Իսակովի, Ազատության, Գայի, Գ․ Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների փողոցների, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Ս․ Եկեղեցի Մայր Աթոռ Ս․ Էջմիածին Սևան և հարակից իրավաբանական […] ...
19:26 03.03.2025
Մանհայմում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և տուժածներԳերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, զոհվել է երկու մարդ է: «Երկու մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, նրանցից 15-ը ծանր վնասվածքներ է ստացել»,- գրում է Bild-ը: Տեղի իրավապահները հայտարարել են օպերացիայի մասին և խնդրել բնակիչներին խուսափել քաղաքի կենտրոն այցելելուց: Մեքենայի վարորդն արդեն կալանավորվել է։ ...
19:17 03.03.2025
Դադարեցվել է Շատինում գործող բենզալցակայանի և հեղուկ գազի լցակայանի գործունեությունը. ՔՏՀԱ տեսչական մարմինՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 1-ին փողոց, շենք 10 հասցեում՝ «Գագ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով […] ...