16:30 03.03.2025
2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց, որի շներհիվ համայնքային բյուջե է վճարվել 9 մլրդ 100 մլն դրամ:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է, որ 2024թ. նկատվել է օրինականացման որոշումների թվի նվազում, որը հիմնականում պայմանավորված է Երևանի նոր գլխավոր հատակագծի հաստատմամբ, քանի որ փաստաթուղթը խիստ պահանջներ է առաջադրել, անգամ անհնարին է դարձրել հանրային տարածքներում տարերայնորեն կառուցված շինությունների օրինականացման գործընթացը:
Անդրադառնալով բոլոր այն տներին, որոնք չունեն սեփականության վկայական կամ ինքնակամ են իրենց սեփական հողերի վրա, քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այդ բնույթի բոլոր դիմումներն անխոչընդոտ ստորագրվում են: Ինչ վերաբերում է բնակելի թաղամասերի խնդրին և այդ տարածքներում մի քանի տասնյակ տարիներ առաջ կառուցված տներին՝ հանձնարարվել է թաղամասային տրամաբանությամբ խնդրին լուծում տալ՝ հանդիպելով բնակիչների հետ:
22:46 03.03.2025
Արարատ Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալՄարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր բացման կարևորել է դիվանագիտական ծառայության և յուրաքանչյուր դիվանագետի գործունեությունն ու անձնվեր աշխատանքը հատկապես ներկայիս պայմաններում՝ ընթացող աշխարհաքաղաքական […] ...
22:35 03.03.2025
Երևանը կարդում է. գրքերի տոնախմբություն՝ մայրաքաղաքումԳարնան նորամուտը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ: Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գրքի փառատոնը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասաններն ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Սրան զուգահեռ ելույթով հանդես եկան հանրահայտ «Նեմրա», «Լավ էլի» երաժշտական խմբերը: ...
22:23 03.03.2025
ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է Պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես-հրահանգավորմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով անձնակազմին՝ նախարարն ընդգծել է Պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին լինել առավել պատասխանատու և զգոն, […] ...
22:12 03.03.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 13, 13/1, 15, 15/1, 17, 17/1,19 շենքեր, Ներքին Չարբախ 5 փողոց 3 նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Ներքին Շենգավիթ 9 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
21:57 03.03.2025
Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր ստեղծելն է. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԳՆ աշխատակիցներին ծառայության համար և շնորհավորել նրանց Դիվանագետի օրվա առիթով, որը պետության կարևորագույն ինստիտուտն է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբեմն բաց ենք թողնում տեսադաշտից այն ակնհայտ իրողությունը, որ դիվանագիտությունը երկրի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն […] ...