16:00 03.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Շարունակական մասնագիտական զարգացում՝ հանուն արդյունավետ դասավանդման» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար:
Միջոցառմանը մասնակցել և համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը:
Համաժողովին մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի՝ անգլերեն դասավանդող ավելի քան 800 ուսուցիչներ:
Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Բրիտանական խորհրդի աջակցությունը՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական զարգացմանն տարատեսակ ծրագրերին:
«Բրիտանական կրթական համակարգը լավագույններից է աշխարհում ու թեև շատ տարբեր է հայկականից, այնուամենայնիվ, դրա բազմաթիվ տարրեր կարող ենք տեղայնացնել մեր կրթական համակարգում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ վստահություն հայտնելով, որ ուսուցիչների ձեռքբերումները, ինչպես նաև նրանց կողմից արձանագրված խնդիրներ և կարիքները կարևոր նախադրյալներ են դասավանդման արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից:
Անդրադառնալով կրթական բարեփոխումներին և ոլորտային առաջնահերթություններին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքները:
«Չափորոշչի ներդրման շրջանակում թեև մենք շատ ենք խոսում ԲՏՃՄ առարկաների կարևորության մասին, բայց ոչ պակաս կարևոր են հումանիտար կրթությունն ու մասնավորապես՝ օտար լեզուների դասավանդումը: Ցանկացած ուղղությամբ հաջողության հասնելու համար օտար լեզուն, և մասնավորապես՝ անգլերենի իմացությունը, հիմնաքարային գործոններից մեկն է: Հուսով եմ՝ բոլոր այն աշխատանքները, որ իրականացվում են թե՛ պետական ծրագրերի, թե՛ գործընկեր կառույցների, մասնավորապես՝ Բրիտանական խորհրդի հետ համագործակցության շրջանակում, իրապես օգնում են ուսուցիչների մասնագիտական զարգացմանը: Մասնագիտական զարգացման ծրագրերը պետք է օգնեն, որպեսզի ուսուցիչները կարողանան գնահատել և տեսնել սովորողների առաջընթացը՝ որպես արդյունք դիտարկելով մասնագիտական զարգացման ծրագրի ուղղակի ազդեցությունը լեզվի դասավանդման որակի վրա: Օտար լեզուների դասավանդումը, բացի լեզվի ուսուցումից, նպաստում է նաև երեխաների ավելի լայն աշխարհայացքի ձևավորմանը, տվյալ երկրի պատմության ու մշակույթի ճանաչողությանը: Այս կարողություններն ուղղակիորեն կապ ունեն չափորոշչով սահմանված վերջնարդյունքների և այն պահանջների հետ, որոնք դրված են 21-րդ դարի շրջանավարտի առջև»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ուսուցիչների հերթական ատեստավորման գործընթացին՝ նշելով, որ ներդրվել է կարիքի վրա հիմնված վերապատրաստման համակարգը: Ըստ այդմ՝ ուսուցիչները գնահատում են մասնագիտական զարգացման սեփական կարիքը, նույն ուսուցչի կարիքը գնահատվում է նաև դպրոցի տնօրինության կողմից, և արդյունքում՝ առաջարկվում է նպատակային վերապատրաստում: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ անգլերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման չափանիշներն ու կարիքի գնահատման գործիքակազմը մշակվել են հենց Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ:
«Այս ուղղությամբ շարունակաբար աշխատում ենք Բրիտանական խորհրդի հետ: Այս տարի ևս աշխատել ենք ուսուցիչների զարգացման մասնագիտական չափանիշներն առավել կատարելագործելու շուրջ՝ գործընթացն ավելի արդյունավետ և որակյալ կազմակերպելու նպատակով»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել նաև դպրոցների կառավարման գործընթացում իրականացված փոփոխությունը, որը, ըստ նրա, կրթության որակի բարելավման կարևոր բաղադրիչ է: 2023 թվականից ներդրվել է դպրոցների կառավարման նոր մոդելը, որով առանձնացվել է դպրոցների բովանդակային և վարչատնտեսական կառավարումը: Ամբողջությամբ փոխվել է նաև տնօրենների ընտրության և նշանակման կարգը: Ըստ այդմ՝ տնօրենի թեկնածուն նախ ներկայացնում է զարգացման ծրագիր, որն ուղարկվում է փորձաքննության: Դրական եզրակացություն ստանալու պարագայում՝ տվյալ թեկնածուն հրավիրվում է հարցազրույցի:
«Հայաստանի 300-ից ավելի դպրոցներում չունենք տնօրեններ, ինչը նշանակում է՝ մարդկային ռեսուրսի լուրջ կարիք ունենք: Յուրաքանչյուր ուսուցիչ, որն ունի առաջնորդական կարողություններ, փորձառություն դպրոցում և պատկերացնում է՝ ինչպես կարող է զարգացնել այս կամ այն հաստատությունը, կարող է փորձել իր ուժերը դպրոցի կառավարման բարդ ու պատասխանատու գործում: Դպրոցներին պետք են նոր շունչ, նոր մոտեցումներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ նոր համակարգով նշանակված տնօրենները պետք է ատեստավորվեն՝ ներկայացնելով կատարողականի հաշվետվություն. «Այս գործընթացը գնահատելու և կանոնակարգելու նպատակով կրկին աշխատում ենք Բրիտանական խորհրդի հետ, փորձում ենք ուսումնասիրել բրիտանական դպրոցների կառավարման փորձը՝ հասկանալու, թե ինչ քայլեր են անհրաժեշտ տնօրենների ատեստավորման գործընթացն ավելի համակարգված իրականացնելու համար»:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է համաժողովին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ակտիվ մասնակցությունը:
«Կարևոր է, որ ապահովվի ոչ միայն արդեն իսկ աշխատող ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը, այլև ապագա ուսուցիչների: Նմանօրինակ ծրագրերն աջակցելու են նաև համալսարանական կրթության բարելավմանը: Այս նկատառումով բարձրագույն ուսումնական հաստատությունները, մասնավորապես՝ Մանկավարժական համալսարանը, ակտիվ ներգրավված է նաև գործող ուսուցիչների վերապատրաստման գործընթացում: Անելիքներն ու մարտահրավերները շատ են, բայց վստահ եմ՝ կարողանալու ենք կրթական համակարգը դարձնել այնպիսին, որ կարողանանք թողարկել կարողունակություններով, հմտություններով, գիտելիքներով և արժեքներով շրջանավարտներ, որոնք արագ փոփոխվող աշխարհում կլինեն ավելի ճկուն և ուժեղ»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանի խոսքով՝ համաժողովի երկու օրերի ընթացքում քննարկվել են անգլերենի ուսուցման ժամանակակից միտումները և մեթոդաբանությունները՝ ուսումնասիրելով նաև Միացյալ Թագավորության փորձառությունը:
Երկօրյա համաժողովի ընթացքում պանելային հանդիպումներով քննարկվել են մի շարք թեմաներ՝ անգլերենի զարգացման հեռանկարները, դասարաններում միջմշակութային հաղորդակցության զարգացումը, բառամթերքի հարստացմանն ուղղված մեթոդները, SMART նախագծերի ներառումը դասընթացում, լսումների արդյունավետության բարձրացումը, ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման համաշխարհային և տեղական փորձի ուսումնասիրությունը և այլն: Հիմնական ելույթներով հանդես են եկել հրավիրյալ բանախոսներ Քրիստոֆեր Գրեհեմը և Տատյանա Սլիեպչևիչը: Վերջինս անցկացրել է նաև Բրիտանական խորհրդի TeachingEnglish ծրագրի հատուկ նստաշրջանը: Տեղացի ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների կողմից անցկացվել են 20 զուգահեռ աշխատարաններ ու զեկույցներ։
22:46 03.03.2025
Արարատ Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալՄարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր բացման կարևորել է դիվանագիտական ծառայության և յուրաքանչյուր դիվանագետի գործունեությունն ու անձնվեր աշխատանքը հատկապես ներկայիս պայմաններում՝ ընթացող աշխարհաքաղաքական […] ...
22:35 03.03.2025
Երևանը կարդում է. գրքերի տոնախմբություն՝ մայրաքաղաքումԳարնան նորամուտը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ: Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գրքի փառատոնը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասաններն ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Սրան զուգահեռ ելույթով հանդես եկան հանրահայտ «Նեմրա», «Լավ էլի» երաժշտական խմբերը: ...
22:23 03.03.2025
ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է Պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես-հրահանգավորմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով անձնակազմին՝ նախարարն ընդգծել է Պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին լինել առավել պատասխանատու և զգոն, […] ...
22:12 03.03.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 13, 13/1, 15, 15/1, 17, 17/1,19 շենքեր, Ներքին Չարբախ 5 փողոց 3 նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Ներքին Շենգավիթ 9 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
21:57 03.03.2025
Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր ստեղծելն է. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԳՆ աշխատակիցներին ծառայության համար և շնորհավորել նրանց Դիվանագետի օրվա առիթով, որը պետության կարևորագույն ինստիտուտն է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբեմն բաց ենք թողնում տեսադաշտից այն ակնհայտ իրողությունը, որ դիվանագիտությունը երկրի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն […] ...