Փարիզը և Լոնդոնն առաջարկել են Ուկրաինայում մեկամսյա մորատորիում հաստատել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Փարիզը և Լոնդոնն առաջարկել են Ուկրաինայում մեկամսյա մորատորիում հաստատել

12:14 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում ռազմական գործողությունների մորատորիում, որը կտարածվի օդում և ծովում և կտևի մեկ ամիս: Այդ մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է մորատորիումը տարածել էներգետիկ ենթակառուցվածքների հարձակումների վրա։

Մակրոնը նշել է, որ առաջարկը չի տարածվի ցամաքում ռազմական գործողությունների վրա, քանի որ ճակատային գծի երկարությունը «համեմատելի է Փարիզից Բուդապեշտ հեռավորության հետ», ուստի նման հատվածում հրադադարի պահպանման ստուգումը «չափազանց դժվար» կլինի։

Մակրոնը նաև ասել է՝ ակնկալում է, որ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև երկխոսությունը կվերսկսվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 03.03.2025

SHANTNEWS

Սպերցյանը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս և չի մասնակցի Վրաստանի ընտրանու դեմ խաղերին

19:54 03.03.2025

Սպերցյանը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս և չի մասնակցի Վրաստանի ընտրանու դեմ խաղերին

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքն սպասվածից լուրջ է, գրում է Матч ТВ-ն։ Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1 ամիս, հավանական է նաև` ավելի շատ։ Սպերցյանը վնասվածքը ստացել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպման 69-րդ րոպեին։ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականին չի օգնի Վրաստանի […] ...

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

19:45 03.03.2025

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Մարտի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։ Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է […] ...

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում մարտի 4-5-ին

19:37 03.03.2025

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում մարտի 4-5-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 5-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Ցամաքաբերդ թաղամասի Իսակովի, Ազատության, Գայի, Գ․ Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների փողոցների, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Ս․ Եկեղեցի Մայր Աթոռ Ս․ Էջմիածին Սևան և հարակից իրավաբանական […] ...

Մանհայմում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և տուժածներ

19:26 03.03.2025

Մանհայմում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և տուժածներ

Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, զոհվել է երկու մարդ է: «Երկու մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, նրանցից 15-ը ծանր վնասվածքներ է ստացել»,- գրում է Bild-ը: Տեղի իրավապահները հայտարարել են օպերացիայի մասին և խնդրել բնակիչներին խուսափել քաղաքի կենտրոն այցելելուց: Մեքենայի վարորդն արդեն կալանավորվել է։ ...

Դադարեցվել է Շատինում գործող բենզալցակայանի և հեղուկ գազի լցակայանի գործունեությունը. ՔՏՀԱ տեսչական մարմին

19:17 03.03.2025

Դադարեցվել է Շատինում գործող բենզալցակայանի և հեղուկ գազի լցակայանի գործունեությունը. ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 1-ին փողոց, շենք 10 հասցեում՝ «Գագ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով […] ...

BACK_TO_TOP