22:55 02.03.2025
Լոնդոնում եվրոպական գագաթնաժողովի մասնակիցները խոստացել են շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը 18 երկրի ու ասոցիացիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք այսօր պայմանավորվել ենք մի քանի կարևոր քայլերի շուրջ: Նախ, մենք կշարունակենք ռազմական օգնություն տրամադրել Կիևին և կպահպանենք աճող տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի դիրքերն ուժեղացնելու համար:
Երկրորդը, մենք պայմանավորվեցինք, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է երաշխավորի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ։
Երրորդ՝ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում մենք կշարունակենք ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը՝ ապագայում ցանկացած ներխուժում կասեցնելու համար:
Չորրորդ՝ մենք ավելի հեռուն կգնանք բարի կամքի կոալիցիա ձևավորելու հարցում՝ ուկրաինական խաղաղության գործարքը պաշտպանելու և խաղաղության երաշխիքներ տրամադրելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Նա նաև կրկնել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Կիևի իշխանությունների հետ մարտերը դադարեցնելու և այնուհետև այն Միացյալ Նահանգներին ներկայացնելու ծրագրի շուրջ, և որ Լոնդոնը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերին:
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստովանել է, որ եվրոպացիները չեն կարող անել այդ առաջադրանքը առանց ԱՄՆ-ի աջակցության։
13:17 03.03.2025
Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ պատերազմի վտանգը Եվրոպայի համար ավելի մեծ է, քան երբևէՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպայում պատերազմի մեծ վտանգ կա։ «Երբեք եվրոպական մայրցամաքում, Եվրամիությունում պատերազմի վտանգը այդքան մեծ չի եղել։ Շուտով կլրանա 15 տարի, ինչ սպառնալիքը չի դադարում մոտենալ մեզ, ճակատային գիծը չի դադարել մոտենալ մեզ», – երկուշաբթի օրը France Inter ռադիոյի եթերում ասել է Բարրոն՝ խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին։ Այս […] ...
13:08 03.03.2025
Երևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրերԵրևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր, որը միտված է բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Այս համատեքստում նախորդ տարի ավարտվեց «Ավան» առողջության կենտրոնի վերանորոգումը: Կենտրոնը համալրվել է նաև նորագույն բժշկական սարքավորումներով: Փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ավագանու անդամների հետ ծանոթացել է բուժկենտրոնում կատարված աշխատանքներին: ...
13:02 03.03.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 148 ավագ դպրոցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։ Նշենք, […] ...
12:57 03.03.2025
Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՄարտի 3-ին՝ ժամը 12:40-ի դրությամբ, բքի պատճառով Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանացանելի։ ...
12:51 03.03.2025
Մարմնական վնասվածք Էջմիածնում. քրեական և համայնքային ոստիկանների համատեղ բացահայտումըՄարտի 1-ին, ժամը 19.28-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ստացվել է հաղորդում, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է դիմել 35-40 տարեկան տղամարդ։ Մեկնել են մարզային վարչության և Վաղարշապատի համայնքային բաժնի ծառայողներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի 41-ամյա բնակիչ տուժած տղամարդը Էջմիածնի Շահումյան փողոցի հարակից տարածքում, վիճաբանել […] ...
12:37 03.03.2025
Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչ ջերմաստիճան է սպասվում մարտի 8-ինՕդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Հանրապետության հովտայինև նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...