Վրաստանն անօրինական է համարել Աբխազիայի նախագահական ընտրությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+2.09 oC

Վրաստանն անօրինական է համարել Աբխազիայի նախագահական ընտրությունները

20:36 02.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի պետական նախարարի գրասենյակն անօրինական է համարել Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարություն է տարածել պետնախարարի գրասենյակը՝ նշելով, որ այդ ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը և չունեն իրավական հիմք։

«Օկուպացված Աբխազիայի անօրինական, այսպես կոչված, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումն է: Պետնախարարության աշխատակազմը արձագանքում է, այսպես կոչված, ընտրություններին օկուպացված Աբխազիայի տարածաշրջանում։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և հանդիսանում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Շարունակվող օկուպացիայի ֆոնին և այն պայմաններում, երբ աբխազական տարածաշրջանից ներքին տեղահանվածներին և փախստականներին դեռևս հնարավորություն չի տրվում անվտանգ և արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները, իսկ տեղի բնիկ բնակչության հիմնարար իրավունքներն ու ազատությունները կոպտորեն և համակարգված կերպով ոտնահարվում են, այսպես կոչված ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը և, հետևաբար, չունեն որևէ իրավական հիմք։

Վրաստանի կառավարությունը հաստատակամորեն և հետևողականորեն իրականացնում է խաղաղության հաստատուն քաղաքականություն, որի ռազմավարական ուղղություններից մեկը, ապաօկուպացիայի հետ մեկտեղ, Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում հաշտեցման և ներգրավվածության գործընթացի իրականացումն ու հետագա ակտիվացումն է, որի նպատակն է բարելավել հասարակական-տնտեսական համագործակցությունը, որը հիմնված է հակամարտությունների կարգավորման և բնակչության միջև վստահության վերականգնման վրա»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Աբխազիայի նախագահ է ընտրվել Բադրա Գունբան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

12:57 03.03.2025

Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մարտի 3-ին՝ ժամը 12:40-ի դրությամբ, բքի պատճառով Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանացանելի։ ...

Մարմնական վնասվածք Էջմիածնում. քրեական և համայնքային ոստիկանների համատեղ բացահայտումը

12:51 03.03.2025

Մարմնական վնասվածք Էջմիածնում. քրեական և համայնքային ոստիկանների համատեղ բացահայտումը

Մարտի 1-ին, ժամը 19.28-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ստացվել է հաղորդում, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է դիմել 35-40 տարեկան տղամարդ։ Մեկնել են մարզային վարչության և Վաղարշապատի համայնքային բաժնի ծառայողներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի 41-ամյա բնակիչ տուժած տղամարդը Էջմիածնի Շահումյան փողոցի հարակից տարածքում, վիճաբանել […] ...

Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչ ջերմաստիճան է սպասվում մարտի 8-ին

12:37 03.03.2025

Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչ ջերմաստիճան է սպասվում մարտի 8-ին

Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Հանրապետության հովտայինև նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում

12:27 03.03.2025

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նկատառումով։ Գործարկումից ի վեր 1-ին անգամ փոխվում են նաև շարժասանդուղքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Սասունցի Դավիթ» կայարանում կփոխարինվի երեք շարժասանդուղք, որից մեկն արդեն տեղադրված է: Ծրագրի ընդհանուր արժեքը 115 մլն դրամ է: Հարկ […] ...

Բժիշկների նկատմամբ բռնությունը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի. Տիգրան Ավինյան

12:20 03.03.2025

Բժիշկների նկատմամբ բռնությունը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի. Տիգրան Ավինյան

Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերությունը սեփական միջոցներով 7 նոր ժամանակակից ավտոմեքենա ձեռք կբերի: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, որը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել հավաքակազմը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև բժիշկների նկատմամբ գրանցված ոտնձգության դեպքերին: «Սրանք ցավալի դեպքեր են: Բժիշկների նկատմամբ բռնությունը […] ...

Փարիզը և Լոնդոնն առաջարկել են Ուկրաինայում մեկամսյա մորատորիում հաստատել

12:14 03.03.2025

Փարիզը և Լոնդոնն առաջարկել են Ուկրաինայում մեկամսյա մորատորիում հաստատել

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում ռազմական գործողությունների մորատորիում, որը կտարածվի օդում և ծովում և կտևի մեկ ամիս: Այդ մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրա խոսքով՝ առաջարկվում է մորատորիումը տարածել էներգետիկ ենթակառուցվածքների հարձակումների վրա։ Մակրոնը նշել է, որ առաջարկը չի տարածվի ցամաքում ռազմական գործողությունների վրա, քանի որ […] ...

BACK_TO_TOP