ՏԿԵ նախարարն ամփոփել է Սյունիք կատարած եռօրյա այցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+2.09 oC

ՏԿԵ նախարարն ամփոփել է Սյունիք կատարած եռօրյա այցը

19:10 02.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփել է Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էի` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը:

Առաջին կանգառը պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումն էր: Այստեղ ավելի քան 414 միլիոն դրամով իրականացվում է 2 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, կառուցվում են մայթեր, հենապատեր։

Այնուհետև ծանոթացանք Մ-12 – Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10․1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է 2.3 միլիարդ դրամ:
Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են. նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում, վերանորոգում և ճանապարհի կահավորում։

Ներքին Խնձորեսկում հանդիպել եմ նաև բնակիչների հետ, զրուցել, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը:

Այցելել եմ նաև Տեղ բնակավայր, որտեղ ծանոթացել եմ պետական բյուջեից 16 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվող տների շինաշխատանքների ընթացքին:

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղում հետևել եմ նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի՝ Տրանշ 4 – Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի և թունելի կառուցման աշխատանքներին:

Այս պահին ակտիվ շինարարություն է իրականացվում: Աշխատանքներում ընդգրկված է շուրջ 240 աշխատակից և 142 միավոր տեխնիկա։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ II տեխնիկական կարգի (80 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) ճանապարհահատվածի վերակառուցումը, ինչպես նաև կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։

Մեղրի համայնքում ևս հետևել եմ մի շարք աշխատանքների կատարման ընթացքին:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել ենք Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ 13․1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման շինհրապարակ, հետևել Նռնաձոր բնակավայրի նոր մանկապարտեզի կառուցման, բնակավայրում տների կառուցման աշխատանքների ընթացքին։

Այցելել ենք Նռնաձորի գյուղատնտեսական կոոպերատիվ, որտեղ հիմնվել են նռան և արքայանարնջի այգիներ, ծանոթացել ենք կոոպերատիվի գործունեությանը։
Նռնաձոր բնակավայրում հանդիպել ենք բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել բնակիչների հարցերին։

Բոլոր շինհրապարակներում զրուցել եմ շինարարների հետ, ուսումնասիրել եմ շինարարական օբյեկտների նախագծային լուծումները, տվել հանձնարարականներ՝ աշխատանքները կատարել բարձր որակով և հետևել օրացուցային գրաֆիկի պահպանմանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ պատերազմի վտանգը Եվրոպայի համար ավելի մեծ է, քան երբևէ

13:17 03.03.2025

Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ պատերազմի վտանգը Եվրոպայի համար ավելի մեծ է, քան երբևէ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպայում պատերազմի մեծ վտանգ կա։ «Երբեք եվրոպական մայրցամաքում, Եվրամիությունում պատերազմի վտանգը այդքան մեծ չի եղել։ Շուտով կլրանա 15 տարի, ինչ սպառնալիքը չի դադարում մոտենալ մեզ, ճակատային գիծը չի դադարել մոտենալ մեզ», – երկուշաբթի օրը France Inter ռադիոյի եթերում ասել է Բարրոն՝ խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին։ Այս […] ...

Երևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր

13:08 03.03.2025

Երևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր

Երևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր, որը միտված է բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Այս համատեքստում նախորդ տարի ավարտվեց «Ավան» առողջության կենտրոնի վերանորոգումը: Կենտրոնը համալրվել է նաև նորագույն բժշկական սարքավորումներով: Փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ավագանու անդամների հետ ծանոթացել է բուժկենտրոնում կատարված աշխատանքներին: ...

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 148 ավագ դպրոց

13:02 03.03.2025

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 148 ավագ դպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։ Նշենք, […] ...

Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

12:57 03.03.2025

Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մարտի 3-ին՝ ժամը 12:40-ի դրությամբ, բքի պատճառով Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանացանելի։ ...

Մարմնական վնասվածք Էջմիածնում. քրեական և համայնքային ոստիկանների համատեղ բացահայտումը

12:51 03.03.2025

Մարմնական վնասվածք Էջմիածնում. քրեական և համայնքային ոստիկանների համատեղ բացահայտումը

Մարտի 1-ին, ժամը 19.28-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ստացվել է հաղորդում, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է դիմել 35-40 տարեկան տղամարդ։ Մեկնել են մարզային վարչության և Վաղարշապատի համայնքային բաժնի ծառայողներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի 41-ամյա բնակիչ տուժած տղամարդը Էջմիածնի Շահումյան փողոցի հարակից տարածքում, վիճաբանել […] ...

Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչ ջերմաստիճան է սպասվում մարտի 8-ին

12:37 03.03.2025

Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչ ջերմաստիճան է սպասվում մարտի 8-ին

Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Հանրապետության հովտայինև նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...

BACK_TO_TOP