18:00 02.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
13:29 03.03.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետ: Ողջունելով նորընտիր նախագահին Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ինչին ի պատասխան Ուրուգվայի նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և նշել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամության ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում նախագահները շեշտել են, […] ...
13:22 03.03.2025
Կալլասը հերքել է ԵՄ-ի ստեղծման նպատակների մասին Թրամփի խոսքերըԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրությունը, թե եվրոպական դաշինքը ստեղծվել է ԱՄՆ-ի առավելություններից օգտվելու համար։ «Եվրոպան խաղաղության նախագիծ է: Այն ստեղծվել է նպատակ ունենալով, որ Եվրամիության անդամների միջև պատերազմներ չլինեն, և իրականում չեն եղել»,- ասել է նա CBS հեռուստաընկերությանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել […] ...
13:17 03.03.2025
Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ պատերազմի վտանգը Եվրոպայի համար ավելի մեծ է, քան երբևէՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպայում պատերազմի մեծ վտանգ կա։ «Երբեք եվրոպական մայրցամաքում, Եվրամիությունում պատերազմի վտանգը այդքան մեծ չի եղել։ Շուտով կլրանա 15 տարի, ինչ սպառնալիքը չի դադարում մոտենալ մեզ, ճակատային գիծը չի դադարել մոտենալ մեզ», – երկուշաբթի օրը France Inter ռադիոյի եթերում ասել է Բարրոն՝ խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին։ Այս […] ...
13:08 03.03.2025
Երևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրերԵրևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր, որը միտված է բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Այս համատեքստում նախորդ տարի ավարտվեց «Ավան» առողջության կենտրոնի վերանորոգումը: Կենտրոնը համալրվել է նաև նորագույն բժշկական սարքավորումներով: Փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ավագանու անդամների հետ ծանոթացել է բուժկենտրոնում կատարված աշխատանքներին: ...
13:02 03.03.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 148 ավագ դպրոցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։ Նշենք, […] ...
12:57 03.03.2025
Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՄարտի 3-ին՝ ժամը 12:40-ի դրությամբ, բքի պատճառով Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանացանելի։ ...