13:00 02.03.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը կարող է արագ և հաջող ավարտվել, եթե պահպանվի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի քաղաքական կամքը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հաղորդաշարին տված հարցազրույցում:
«Անցնելու երկար ճանապարհ կա, քանի որ հսկայական վնաս է հասցվել երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրին, բայց եթե պահպանվի երկու առաջնորդների՝ նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի քաղաքական կամքը, ապա այս ճանապարհը կարող է ավարտվել բավականին արագ և հաջողությամբ»,- ասել է Պեսկովը:
08:15 03.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:15 03.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:10 03.03.2025
Չարլզ III-ն ընդունել է Զելենսկին Սանդրինգհեմի կալվածքումՄեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 2-ին ընդունել է Վլադիմիր Զելենսկիին Արևելյան Անգլիայի Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքում, հաղորդում է PA գործակալությունը։ Մեծ Բրիտանիայի միապետը ջերմորեն ընդունել է հանդիպումը, որը տեղի է ունեցել մեկ բաժակ թեյի շուրջ, այն տեւել է մոտ մեկ ժամ։ Հյուրը Սանդրինգհեմ է ժամանել ուղղաթիռով Ուկրաինայի հարցով հանդիպմանը մասնակցելուց հետո, որը տեղի է ունեցել […] ...
08:00 03.03.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք […] ...
00:00 03.03.2025
Երևանի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 3-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:45 02.03.2025
Նաիրի Զարյան փողոցում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi»-ին. կան տուժածներՄարտի 2-ին` ժամը 21:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. ավտոմեքենաներից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են […] ...
23:33 02.03.2025
Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը49 տարեկանում մահացել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը սրտի կանգն է։ «Սա ահռելի կորուստ է, նա լի էր ուժով ու էներգիայով»,-ասել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Ըմբիշի մահվան լուրին արձագանքել է նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան. «Խորը ցավով տեղեկացանք լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան մասին։ Նա ոչ միայն բոլոր […] ...