Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
--4.91 oC

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը

12:17 02.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երգ, պար, մեծ տոնախմբություն ու ժողովրդական խաղեր. այս ամենը վկայում է ազգային ամենաուրախ տոներից մեկի մասին. «Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորեր է»: Բարեկենդան նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ Պահքից առաջ մարդիկ կուշտ ուտում են, ուրախանում, որ հաջորդ օրվանից անցնեն պահեցողության շրջան:

«Բուն Բարեկենդանը մեզ հիշեցնում է մեր դրախտային կյանքը, Տիրոջ ներկայությունը վայելելը, կատարյալ հոգևոր վիճակը, երբ մարդ մեղք չէր գործել, թաթախված չէր մեղքերի մեջ և ապրում էր Տիրոջ, կենդանական ու բուսական աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ»,- նշում է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

Մարդու մեղքի պատճառով փոխվեց աստվածային տնօրինությունը: Մարդը դարձավ մահկանացու, զրկվեց բարի կենդանությունից: Դրախտից արտաքսումից հետո, սակայն, Աստված երես չթեքեց մարդկանցից, տվեց Իրեն մոտենալու հնարավորություն:

«Բուն Բարեկենդանը մեզ հիշեցնում է դրախտային վիճակը, որն ապրել են մեր նախամայրն ու նախահայրը: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հասնել այդ վիճակին: Մեծ Պահքը հուշում է, թե ինչպես կարող ենք վերադարձնել հավիտենական ուրախությունը»,- նշում է Տեր Արարատը:

Պահեցողության շրջանը մեզ աստիճանաբար բարձրացնում է հոգևոր աստիճանով՝ հասնելու մեր իրական նպատակին՝ արժանանալու Երկնային Արքայությանը, դրախտային վիճակին, հավելում է քահանան:

Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են եկեղեցիների վարագույրները։ Դրանք բացվում են Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդի տոնին, Ավագ հինգշաբթի՝ Սուրբ Պատարագին և ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի՝ մուտն ի վիրապ տոնին, Տեառնընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի ընթացքում: Մինչև Սուրբ Հարության տոն Ավետարանն այլևս չեն համբուրում, այն խորհրդանշում է Ադամի ու Եվայի զրկվելը Կենաց Ծառի պտղից:

Ժամանակին Բարեկենդանին բնորոշ էին մեծ տոնախմբությունները, գլխավոր զվարճությունը դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին: Տոնը շարունակում են նշել նաև մեր օրերում՝ վերհիշով ազգային ավանդույթները: ԱՀԹ-ում տարբեր տարիների տոնը նշվել է տոնախմբություններով, շքերթներով: Մասնակիցները, դիմակներով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, շուջպար են բռնել: Կազմակերպվել են թատերական ներկայացումներ, ներկայացվել են ծիսական ուտեստներ, ձեռագործ աշխատանքներ, անցկացվել են ազգային խաղերի մրցումներ:

Մարտի 3-ից սկսվում է Մեծ Պահքը:

Նյութը՝ qahana.am-ի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:15 03.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Չարլզ III-ն ընդունել է Զելենսկին Սանդրինգհեմի կալվածքում

08:10 03.03.2025

Չարլզ III-ն ընդունել է Զելենսկին Սանդրինգհեմի կալվածքում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 2-ին ընդունել է Վլադիմիր Զելենսկիին Արևելյան Անգլիայի Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքում, հաղորդում է PA գործակալությունը։ Մեծ Բրիտանիայի միապետը ջերմորեն ընդունել է հանդիպումը, որը տեղի է ունեցել մեկ բաժակ թեյի շուրջ, այն տեւել է մոտ մեկ ժամ։ Հյուրը Սանդրինգհեմ է ժամանել ուղղաթիռով Ուկրաինայի հարցով հանդիպմանը մասնակցելուց հետո, որը տեղի է ունեցել […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:00 03.03.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք […] ...

Երևանի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

00:00 03.03.2025

Երևանի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 3-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Նաիրի Զարյան փողոցում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi»-ին. կան տուժածներ

23:45 02.03.2025

Նաիրի Զարյան փողոցում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi»-ին. կան տուժածներ

Մարտի 2-ին` ժամը 21:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. ավտոմեքենաներից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են […] ...

Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը

23:33 02.03.2025

Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը

49 տարեկանում մահացել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը սրտի կանգն է։ «Սա ահռելի կորուստ է, նա լի էր ուժով ու էներգիայով»,-ասել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Ըմբիշի մահվան լուրին արձագանքել է նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան. «Խորը ցավով տեղեկացանք լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան մասին։ Նա ոչ միայն բոլոր […] ...

BACK_TO_TOP