Մակրոնը չի բացառում Պուտինի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
--3.91 oC

Մակրոնը չի բացառում Պուտինի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը

00:37 02.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել է Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում:

«Ոչինչ բացառված չէ, ես միշտ դա ասել եմ: Նախագահ Պուտինի հետ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ճիշտ պահին»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Le Journal du Dimanche-ը։

Նշվում է, որ Ֆրանսիայի առաջնորդը կարծում է, որ շփումները կարող են տեղի ունենալ «երբ իրավիճակը կայունանա»։ Ընդ որում, հրատարակությունը չի նշվում, թե կոնկրետ ինչ նկատի ունի նախագահը կայունացում ասելով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

00:00 03.03.2025

Երևանի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 3-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Նաիրի Զարյան փողոցում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi»-ին. կան տուժածներ

23:45 02.03.2025

Նաիրի Զարյան փողոցում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi»-ին. կան տուժածներ

Մարտի 2-ին` ժամը 21:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. ավտոմեքենաներից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են […] ...

Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը

23:33 02.03.2025

Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը

49 տարեկանում մահացել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը սրտի կանգն է։ «Սա ահռելի կորուստ է, նա լի էր ուժով ու էներգիայով»,-ասել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Ըմբիշի մահվան լուրին արձագանքել է նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան. «Խորը ցավով տեղեկացանք լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան մասին։ Նա ոչ միայն բոլոր […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները եվրոպացի գործընկերների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

23:30 02.03.2025

ՀՀ ԱԺ պատգամավորները եվրոպացի գործընկերների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Ազգային ժողովը կրկին հյուրընկալել է եվրոպացի պատգամավորների: Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Երևան է ժամանել կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությունը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:14 02.03.2025

Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Սերամ կղզում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18.42-ին (Մոսկվայի ժամանակով 21.42-ին)՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից 151 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 54 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը

23:10 02.03.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը։ Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանին են ներկայացվել միության գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։ ՀՀ դեսպանը կարևորել է հայկական միությունների և կառույցների դերը համայնքի ազգային կյանքի խթանման գործում։ ...

BACK_TO_TOP