Շախմատիստ Կառլսենը վաճառել է «սկանդալային» ջինսերը 36,1 հազար դոլարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Շախմատիստ Կառլսենը վաճառել է «սկանդալային» ջինսերը 36,1 հազար դոլարով

23:16 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենն աճուրդով վաճառել է այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: Այս մասին Կարլսենը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։

Ջինսե տաբատը վաճառվել է 36,100 դոլարով։

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիլյառեալ – Էսպանյոլ խաղը հետաձգվել է․ հայտնի է պատճառը

01:37 04.03.2025

Վիլյառեալ – Էսպանյոլ խաղը հետաձգվել է․ հայտնի է պատճառը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը, որը պետք է կայանար մարտի 3-ին, հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Եղանակի նախազգուշացումների և անվտանգության պահպանման հետ կապված 26-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը հետաձգվել է»,- ասվում է մրցաշարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հանդիպման վայրում հորդառատ անձրև է: Կա ջրհեղեղի վտանգ: Հանդիպման անցկացման […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

01:26 04.03.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

01:21 04.03.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար: […] ...

ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. Թրամփ

01:18 04.03.2025

ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. Թրամփ

Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը դեռևս հնարավոր է: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ոչ, ես այդպես չեմ կարծում», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, արդյոք կարծում է, որ «գործարքը մեռած է»: «Կարծում եմ, որ դա մեծ գործարք է մեզ համար»,- հավելել է […] ...

Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

01:09 04.03.2025

Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

00:59 04.03.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Մարտի 3-ին, ժամը 21:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում […] ...

BACK_TO_TOP