00:00 03.03.2025
Երևանի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ00:00 03.03.2025
Երևանի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 3-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:45 02.03.2025
Նաիրի Զարյան փողոցում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi»-ին. կան տուժածներՄարտի 2-ին` ժամը 21:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. ավտոմեքենաներից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են […] ...
23:33 02.03.2025
Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը49 տարեկանում մահացել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը սրտի կանգն է։ «Սա ահռելի կորուստ է, նա լի էր ուժով ու էներգիայով»,-ասել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Ըմբիշի մահվան լուրին արձագանքել է նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան. «Խորը ցավով տեղեկացանք լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան մասին։ Նա ոչ միայն բոլոր […] ...
23:30 02.03.2025
ՀՀ ԱԺ պատգամավորները եվրոպացի գործընկերների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններըԱզգային ժողովը կրկին հյուրընկալել է եվրոպացի պատգամավորների: Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Երևան է ժամանել կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությունը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
23:14 02.03.2025
Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Սերամ կղզում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18.42-ին (Մոսկվայի ժամանակով 21.42-ին)՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից 151 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 54 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
23:10 02.03.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանըԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը։ Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանին են ներկայացվել միության գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։ ՀՀ դեսպանը կարևորել է հայկական միությունների և կառույցների դերը համայնքի ազգային կյանքի խթանման գործում։ ...