20:25 01.03.2025
Մոսկվայի ժամանակով 18:00-ին Աբխազիայում նախագահական ընտրությունների վերաքվեարկության ժամանակ ընտրողների ակտիվությունը կազմել է 60%: Այս մասին հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։
Այսպիսով, փետրվարի 15-ին կայացած առաջին փուլում ընտրողների մասնակցությունը գերազանցել է նույն ժամանակահատվածի ցուցանիշները։
Ընտրությունների երկրորդ փուլը կայացած ճանաչելու համար անհրաժեշտ 25% մասնակցության շեմը գերազանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին. ընտրողների մասնակցությունը կազմել է 43%:
22:56 01.03.2025
Մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումըՇառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մարտի 2-ին գրքի տոնին կավելանա նաև երաժշտությունը․ ձեր սիրելի խմբերը ելույթ կունենան բացօթյա համերգի շրջանակում․ 13:30 – Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» 15:30 – «Լավ էլի» 18:00 – «Նեմրա» Միջոցառման ընթացքում կլինեն նաև՝ պանելային քննարկումներ, ընթերցանության […] ...
22:41 01.03.2025
Արարատում բախվել են «Kia Forte»-ն և «Kia Sorento»-նՄարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են «Kia Forte» և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ ...
22:28 01.03.2025
Այգեվան գյուղում բռնկված հրդեհը մարվել էՄարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […] ...
21:48 01.03.2025
Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով. ՍուրենյանՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով և արդեն մարտի 6-ին Երևանում կունենանք +10…+12 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը: ...
21:35 01.03.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորությամբ այցելել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբ։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Այցի շրջանակում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի […] ...