18:14 01.03.2025
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
«ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կորակազրկվի, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում, և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:
Մենք դատապարտում ենք երկրպագուների խմբերի նման վարքագիծը՝ դրա մեջ տեսնելով հայկական ֆուտբոլին վնաս հասցնելու միտում: Կոչ ենք անում զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից՝ հանդիպումների ընթացքում զբաղվելով բացառապես մեր թիմերին երկրպագելով»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:43 01.03.2025
Իտալիան կոչ է արել աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարԻտալիայի տրանսպորտի նախարար և փոխվարչապետ, Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կարծում է, որ Հռոմը պետք է աշխատի ԱՄՆ-ի և համախոհների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, որպեսզի խուսափի Երրորդ համաշխարհային պատերազմից, նման մեկնաբանություն է թողել նա X սոցիալական ցանցում։ «Երեք տարվա պատերազմից և հարյուր հազարավոր մահերից հետո եկել է խաղաղության ժամանակը: Իտալիան իրավունք և պատասխանատվություն ունի համագործակցելու […] ...
20:35 01.03.2025
Բերբոքը կոչ է արել անհապաղ ևս 3 միլիարդ եվրո հատկացնել ՈւկրաինայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Սպիտակ տուն այցի ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել քաղաքական արագ գնահատական տալ Եվրոպայում անվտանգությունն ամրապնդելու համար, իսկ Բունդեսթագին կոչ արել Ուկրաինային ևս 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ օգնություն տրամադրել: «Մենք պետք է արագ գործենք՝ եվրոպական և ազգային մակարդակներում։ Մենք չենք կարող սպասել, […] ...
20:15 01.03.2025
ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»։ ...
20:10 01.03.2025
Ռյուտեն Զելենսկիին կոչ է արել վերականգնել հարաբերությունները Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Զելենսկիին կոչ է արել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրանց վեճը համարել «ափսոսանքի արժանի»։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։ «Ես Զելենսկիին ասացի, որ նա պետք է ուղի գտնի՝ վերականգնելու հարաբերությունները Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ»,- ասել է նա։ ...
19:53 01.03.2025
Բուխարեստում տեղի է ունենում հակակառավարական մեծ ցույցՏասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցում են բողոքի ակցիային, որը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաքում կառավարության կենտրոնակայանի դիմաց։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը։ Նրանք պահանջում են 2024 թվականի դեկտեմբերին Ռումինիայում ընդհատված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացում և Մարսել Չյոլակուի կառավարության հրաժարականը։ Ընդդիմադիր ազգայնական «Ալյանս հանուն ռումինացիների միասնության» կուսակցության կազմակերպած ցույցի մասնակիցները ազգային դրոշներ են պահել՝ վանկարկելով […] ...