Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+1.09 oC

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

17:07 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թումանյանի, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մ-9-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուխարեստում տեղի է ունենում հակակառավարական մեծ ցույց

19:53 01.03.2025

Բուխարեստում տեղի է ունենում հակակառավարական մեծ ցույց

Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցում են բողոքի ակցիային, որը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաքում կառավարության կենտրոնակայանի դիմաց։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը։ Նրանք պահանջում են 2024 թվականի դեկտեմբերին Ռումինիայում ընդհատված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացում և Մարսել Չյոլակուի կառավարության հրաժարականը։ Ընդդիմադիր ազգայնական «Ալյանս հանուն ռումինացիների միասնության» կուսակցության կազմակերպած ցույցի մասնակիցները ազգային դրոշներ են պահել՝ վանկարկելով […] ...

Բոլիվիայում երկու ավտոբուսների բախման հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել

19:45 01.03.2025

Բոլիվիայում երկու ավտոբուսների բախման հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել

Առնվազն 37 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են շաբաթ օրը Բոլիվիայի հարավ-արևմուտքում գտնվող Պոտոսի դեպարտամենտի Ույունի քաղաքում երկու ավտոբուսների բախման հետևանքով, հայտնում է Pais տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Հաղորդվում է, որ ավտոբուսներից մեկը Օրուրոյի դեպարտամենտից ուղեւորվում էր Աթոչա, մյուսը՝ Ույունիից դեպի Օրուրո: Վթարը տեղի է ունեցել Ույունի արվարձանում։ «Մենք տեղեկություններ ունենք մոտ 37 մարդու […] ...

Լեհաստանի նախագահը Զելենսկիին կոչ է արել վերադառնալ Թրամփի հետ բանակցությունների սեղան

19:37 01.03.2025

Լեհաստանի նախագահը Զելենսկիին կոչ է արել վերադառնալ Թրամփի հետ բանակցությունների սեղան

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ և, հանգստություն պահպանելով, բանակցենք այնպիսի լուծումների շուրջ, որոնց արդյունքում Ուկրաինան անվտանգ կլինի»,-ասել է Դուդան։ Ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացել է Թրամփի և Զելենսկիի հանդիպումը։ ...

Գերմանիայի արտգործնախարարը եվրոպացիներին կոչ է արել պաշտպանել իրենց շահերը

19:27 01.03.2025

Գերմանիայի արտգործնախարարը եվրոպացիներին կոչ է արել պաշտպանել իրենց շահերը

Եվրոպացիներն իրենք պետք է ապահովեն իրենց շահերի պաշտպանությունը և զարգացնեն իրենց պաշտպանական կարողությունները, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ սկանդալից հետո։ Թրամփն ու Զելենսկին հանդիպել են երեկ Վաշինգտոնում։ Հանդիպումը վերածվել է վեճաբանության։ Հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղարկվել է։ Թրամփը նաև ասել է, որ չի […] ...

Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս՝ Շրջակա միջավայրի նախարարությունում

19:20 01.03.2025

Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս՝ Շրջակա միջավայրի նախարարությունում

Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս Շրջակա միջավայրի նախարարությունում Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է էկոլոգիական կրթության և դաստիրակության կսյացմանն ուղղված միջոցառումների շարքը, հայտնում են նախարարությունից։ «Այս համատեքստում Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներն «Օդի աղտոտվածությունը քիմիական նյութերով և դրա դեմ պայքարի եղանակները» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում հանդիպել են շրջակա միջավայրի նախարարության համապատասխան […] ...

Բունդեսթագի պատգամավորն ասել է, որ ԱՄՆ-ը այլևս Եվրոպայի դաշնակիցը չէ

19:15 01.03.2025

Բունդեսթագի պատգամավորն ասել է, որ ԱՄՆ-ը այլևս Եվրոպայի դաշնակիցը չէ

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) Եվրոպական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը («կանաչներ»), Վլադիմիր Զելենսկիի՝ Սպիտակ տուն այցի ժամանակ սկանդալից հետո, հանդես է եկել պաշտպանական ծախսերը մեծացնելու Բունդեսթագի վաղաժամ որոշման օգտին և ասել, որ ԱՄՆ-ը՝ Դոնալդ Թրամփի հետ, այլևս Եվրոպայի դաշնակիցը չէ։ «Այժմ մեզ պետք է, որ Բունդեսթագը շատ արագ հայտարարի ֆինանսավորման արտակարգ իրավիճակ և զգալի ռեսուրսներ տրամադրի […] ...

BACK_TO_TOP