16:56 01.03.2025
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության Ուկրաինայի համար դժվար կլինի Ռուսաստանին դիմադրելը, բայց նաև շեշտել է, որ իրենք չեն կարող կորցնել իրենց արժեքներն ու ազատությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված բանակցություններից հետո այս մասին խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։
Հարցազրույցի ընթացքում Զելենսկիին հարցրել են՝ արդյոք առանց ԱՄՆ-ի աջակցության Ուկրաինան կկարողանա հաղթել պատերազմը և դիմադրել Ռուսաստանին։
«Մեզ համար դա շատ բարդ կլինի։ Դրա համար էլ ես այստեղ եմ։ Հենց դրա համար էի ես խոսում սպասվող բանակցությունների մասին։ Առանց ձեր օգնության դժվար կլինի։ Բայց մենք չենք կարող կորցնել մեր արժեքները, մեր մարդկանց, մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը։ Ռուսները մտել են մեր տարածքներ, մտել են մեր տներ, նրանք այնքան շատ մարդ են սպանել։ Պարզապես մոռանա՞լ սա և ասել, որ Պուտինը հրաշալի տղա է։ Ոչ, արեք դա առանց մեզ»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ ուկրաինացիները լավ են հիշում լայնածավալ ներխուժման սկիզբը և չեն ցանկանում օկուպացիայի նոր ալիքի բախվել։
«Հենց դրա համար եմ ես հիմա բարձրացնում անվտանգության երաշխիքների հարցը։ Մենք ճնշում չենք գործադրում, պարզապես հարցնում ենք։ Մենք մեր գործընկերների, բարեկամների, ամերիկացիների հետ հստակ մեսիջներով ենք կիսվում։ Եթե մնում եք մեզ հետ, շնորհակալ ենք, բայց եկեք ստեղծենք անվտանգության երաշխիքների ենթակառուցվածք»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկի նաև ասել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճը լավ չէ կողմերից ոչ մեկի համար։
20:15 01.03.2025
ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»։ ...
20:10 01.03.2025
Ռյուտեն Զելենսկիին կոչ է արել վերականգնել հարաբերությունները Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Զելենսկիին կոչ է արել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրանց վեճը համարել «ափսոսանքի արժանի»։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։ «Ես Զելենսկիին ասացի, որ նա պետք է ուղի գտնի՝ վերականգնելու հարաբերությունները Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ»,- ասել է նա։ ...
19:53 01.03.2025
Բուխարեստում տեղի է ունենում հակակառավարական մեծ ցույցՏասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցում են բողոքի ակցիային, որը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաքում կառավարության կենտրոնակայանի դիմաց։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը։ Նրանք պահանջում են 2024 թվականի դեկտեմբերին Ռումինիայում ընդհատված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացում և Մարսել Չյոլակուի կառավարության հրաժարականը։ Ընդդիմադիր ազգայնական «Ալյանս հանուն ռումինացիների միասնության» կուսակցության կազմակերպած ցույցի մասնակիցները ազգային դրոշներ են պահել՝ վանկարկելով […] ...
19:45 01.03.2025
Բոլիվիայում երկու ավտոբուսների բախման հետևանքով մոտ 40 մարդ է զոհվելԱռնվազն 37 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են շաբաթ օրը Բոլիվիայի հարավ-արևմուտքում գտնվող Պոտոսի դեպարտամենտի Ույունի քաղաքում երկու ավտոբուսների բախման հետևանքով, հայտնում է Pais տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Հաղորդվում է, որ ավտոբուսներից մեկը Օրուրոյի դեպարտամենտից ուղեւորվում էր Աթոչա, մյուսը՝ Ույունիից դեպի Օրուրո: Վթարը տեղի է ունեցել Ույունի արվարձանում։ «Մենք տեղեկություններ ունենք մոտ 37 մարդու […] ...
19:37 01.03.2025
Լեհաստանի նախագահը Զելենսկիին կոչ է արել վերադառնալ Թրամփի հետ բանակցությունների սեղանԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ և, հանգստություն պահպանելով, բանակցենք այնպիսի լուծումների շուրջ, որոնց արդյունքում Ուկրաինան անվտանգ կլինի»,-ասել է Դուդան։ Ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացել է Թրամփի և Զելենսկիի հանդիպումը։ ...