Վարչապետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+1.09 oC

Վարչապետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը

16:12 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը:

Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 աշակերտ նախագծային հզորությամբ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին դպրոցի կառուցման առիթով և նշել.

«Իսկապես շնորհավորելու առիթ է, և կարծում եմ՝ հիմա արդեն ակնհայտ է, որ ոչ միայն դպրոց է կառուցվել, այլև ձևավորվել է մթնոլորտ, որը, իմ ընկալմամբ, պետք է շղթայաբար շատ բան փոխի երեխաների և երկրի ապագայի համար: Երեխաները, ովքեր սովորում են այսպիսի միջավայրում, ուսուցիչները, ովքեր դասավանդում են այսպիսի միջավայրում, ծնողները, ովքեր ամեն օր առնչվում են այսպիսի միջավայրի հետ, պետք է որոշակի լիցքեր ստանան այս միջավայրից, որը կառուցվել է ՀՀ Կառավարության ջանքերով, բայց Հայաստանի Հանրապետության հարկ վճարողների վճարած հարկերի հաշվին»:

Այդ առումով Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին և արձանագրել, որ նման ծրագրերը ցույց են տալիս, թե ինչի է վերափոխվում իրենց աշխատանքը։ Վարչապետը երեխաներին ներկայացրել է նման միջավայր դպրոցում ձևավորելու Կառավարության ուղերձը՝ ստեղծվում են լավ ապրելու, լավ աշխատանք ունենալու, լավ վաստակելու, կյանքը վայելելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները: Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաններն էլ հետագայում իրենց ընտրած մասնագիտության, զբաղմունքի միջոցով առավելագույն արդյունք կստեղծեն իրենց, իրենց ընտանիքների և պետության համար։

«Ես ուզում եմ, որ այս դպրոցն իսկապես ձեզ օժտի այնպիսի կարողություններով, որ դուք հաճույք ստանաք ձեր աշխատանքից, ընտրեք մասնագիտություն, որը սիրում եք, ունենաք անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեր բարեկեցության վաստակն ունենալու համար, և ձեր վաստակը, միջավայրը, քաղաքը, բնակավայրը, պետությունը լինեն այնպիսին, որ ձեզ կյանքը վայելելու և երջանիկ լինելու հնարավորություն տան, ստեղծեն այդ հնարավորությունը: Սա է մեր ռազմավարական նպատակը»,-ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնել նաև ուսուցիչներին, որոնք կարողացել են ոչ բարվոք պայմաններում շարունակել իրենց գործունեությունը, ավելին՝ նրանց 30%-ն անցել է կամավոր ատեստավորում, որոնց օրինակը կքաջալերի նաև մյուս ուսուցիչներին: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է՝ գիտենք, որ կամավոր ատեստավորման համակարգը կատարյալ չէ և վստահեցրել, որ այն լավարկելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: Վարչապետն ընդգծել է, որ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման այս սխեման նաև ուսուցիչների հետ հաղորդակցության արդյունքում է ձևավորվել։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ 2019 թ. Կառավարության այն որոշումը, որի համաձայն բոլոր ուսուցիչների աշխատավարձներն առանց որևէ լրացուցիչ պայմանի ավելացվել էր 10%-ով, շատ ուսուցիչներ համարել են անարդար:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև շինարարական կազմակերպություններին և ընդգծել աշխատանքների որակի ապահովման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Վարչապետը նշել է՝ ժողովրդի կողմից վճարվող ամեն մի դրամ պետք է ծախսվի մաքսիմալ արդյունավետ և գոհունակությամբ արձանագրել՝ շինարարական աշխատանքների որակի փոփոխությունն ակնհայտ է, չնայած կատարելության հասնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև Ասիական զարգացման բանկին՝ նախագիծը ֆինանսավորելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 01.03.2025

SHANTNEWS

Բուխարեստում տեղի է ունենում հակակառավարական մեծ ցույց

19:53 01.03.2025

Բուխարեստում տեղի է ունենում հակակառավարական մեծ ցույց

Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցում են բողոքի ակցիային, որը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաքում կառավարության կենտրոնակայանի դիմաց։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը։ Նրանք պահանջում են 2024 թվականի դեկտեմբերին Ռումինիայում ընդհատված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացում և Մարսել Չյոլակուի կառավարության հրաժարականը։ Ընդդիմադիր ազգայնական «Ալյանս հանուն ռումինացիների միասնության» կուսակցության կազմակերպած ցույցի մասնակիցները ազգային դրոշներ են պահել՝ վանկարկելով […] ...

Բոլիվիայում երկու ավտոբուսների բախման հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել

19:45 01.03.2025

Բոլիվիայում երկու ավտոբուսների բախման հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել

Առնվազն 37 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են շաբաթ օրը Բոլիվիայի հարավ-արևմուտքում գտնվող Պոտոսի դեպարտամենտի Ույունի քաղաքում երկու ավտոբուսների բախման հետևանքով, հայտնում է Pais տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Հաղորդվում է, որ ավտոբուսներից մեկը Օրուրոյի դեպարտամենտից ուղեւորվում էր Աթոչա, մյուսը՝ Ույունիից դեպի Օրուրո: Վթարը տեղի է ունեցել Ույունի արվարձանում։ «Մենք տեղեկություններ ունենք մոտ 37 մարդու […] ...

Լեհաստանի նախագահը Զելենսկիին կոչ է արել վերադառնալ Թրամփի հետ բանակցությունների սեղան

19:37 01.03.2025

Լեհաստանի նախագահը Զելենսկիին կոչ է արել վերադառնալ Թրամփի հետ բանակցությունների սեղան

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ և, հանգստություն պահպանելով, բանակցենք այնպիսի լուծումների շուրջ, որոնց արդյունքում Ուկրաինան անվտանգ կլինի»,-ասել է Դուդան։ Ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացել է Թրամփի և Զելենսկիի հանդիպումը։ ...

Գերմանիայի արտգործնախարարը եվրոպացիներին կոչ է արել պաշտպանել իրենց շահերը

19:27 01.03.2025

Գերմանիայի արտգործնախարարը եվրոպացիներին կոչ է արել պաշտպանել իրենց շահերը

Եվրոպացիներն իրենք պետք է ապահովեն իրենց շահերի պաշտպանությունը և զարգացնեն իրենց պաշտպանական կարողությունները, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ սկանդալից հետո։ Թրամփն ու Զելենսկին հանդիպել են երեկ Վաշինգտոնում։ Հանդիպումը վերածվել է վեճաբանության։ Հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղարկվել է։ Թրամփը նաև ասել է, որ չի […] ...

Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս՝ Շրջակա միջավայրի նախարարությունում

19:20 01.03.2025

Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս՝ Շրջակա միջավայրի նախարարությունում

Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս Շրջակա միջավայրի նախարարությունում Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է էկոլոգիական կրթության և դաստիրակության կսյացմանն ուղղված միջոցառումների շարքը, հայտնում են նախարարությունից։ «Այս համատեքստում Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներն «Օդի աղտոտվածությունը քիմիական նյութերով և դրա դեմ պայքարի եղանակները» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում հանդիպել են շրջակա միջավայրի նախարարության համապատասխան […] ...

BACK_TO_TOP