16:23 01.03.2025
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ այցելել է սահմանամերձ Նռնաձոր բնակավայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գևորգ Պապոյանը:
«Գյուղի 33 բնակիչ միասին ստեղծել են կոոպերատիվ, արդեն ունեն 6,5 հա նռան այգի և ևս 5 հա կտնկեն այս տարի։ Կառավարության և միջազգային գործընկերների աջակցությամբ շուտով կունենան կաթիլային ոռոգման համակարգ, արևային էներգիայի պանելային համակարգ և գյուղտեխնիկա։
Գյուղում այս պահին «16 մլն-ի ծրագրով» կառուցվում է 10 տուն, սուբվենցիայով՝ մանկապարտեզ և պետական բյուջեի միջոցներով՝ դեպի գյուղ տանող ամբողջովին նոր ճանապարհ»,-գրել է նա:
20:25 01.03.2025
ԿԸՀ. Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը 60 տոկոս էՄոսկվայի ժամանակով 18:00-ին Աբխազիայում նախագահական ընտրությունների վերաքվեարկության ժամանակ ընտրողների ակտիվությունը կազմել է 60%: Այս մասին հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ Այսպիսով, փետրվարի 15-ին կայացած առաջին փուլում ընտրողների մասնակցությունը գերազանցել է նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ընտրությունների երկրորդ փուլը կայացած ճանաչելու համար անհրաժեշտ 25% մասնակցության շեմը գերազանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին. ընտրողների մասնակցությունը […] ...
20:15 01.03.2025
ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»։ ...
20:10 01.03.2025
Ռյուտեն Զելենսկիին կոչ է արել վերականգնել հարաբերությունները Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Զելենսկիին կոչ է արել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրանց վեճը համարել «ափսոսանքի արժանի»։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։ «Ես Զելենսկիին ասացի, որ նա պետք է ուղի գտնի՝ վերականգնելու հարաբերությունները Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ»,- ասել է նա։ ...
19:53 01.03.2025
Բուխարեստում տեղի է ունենում հակակառավարական մեծ ցույցՏասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցում են բողոքի ակցիային, որը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաքում կառավարության կենտրոնակայանի դիմաց։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը։ Նրանք պահանջում են 2024 թվականի դեկտեմբերին Ռումինիայում ընդհատված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացում և Մարսել Չյոլակուի կառավարության հրաժարականը։ Ընդդիմադիր ազգայնական «Ալյանս հանուն ռումինացիների միասնության» կուսակցության կազմակերպած ցույցի մասնակիցները ազգային դրոշներ են պահել՝ վանկարկելով […] ...
19:45 01.03.2025
Բոլիվիայում երկու ավտոբուսների բախման հետևանքով մոտ 40 մարդ է զոհվելԱռնվազն 37 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են շաբաթ օրը Բոլիվիայի հարավ-արևմուտքում գտնվող Պոտոսի դեպարտամենտի Ույունի քաղաքում երկու ավտոբուսների բախման հետևանքով, հայտնում է Pais տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Հաղորդվում է, որ ավտոբուսներից մեկը Օրուրոյի դեպարտամենտից ուղեւորվում էր Աթոչա, մյուսը՝ Ույունիից դեպի Օրուրո: Վթարը տեղի է ունեցել Ույունի արվարձանում։ «Մենք տեղեկություններ ունենք մոտ 37 մարդու […] ...