Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+3.09 oC

Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին

13:40 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը բոլոր` այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում, բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը կազմակերպված ակցիային, որի մասնակիցներն ԱԳՆ-ից պահանջում էին հավաքել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու բարձրացնել այդ հարցը:

«Իհարկե, զգացմունքային մակարդակով այդ բոլոր զգացմունքները կիսում եմ և հասկանում եմ մարդկանց պահանջները և արձանագրումները, որոնք արվում են»,-ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է՝ թե՛ ԱԳՆ-ն, թե՛ ինքը հանդես են եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս:

«Այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ: Բայց ուզում եմ մի բան արձանագրենք. մենք աշխարհն ավելի լավ իմանալու և ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ բոլոր դեսպաններին հրավիրեցինք ու ձևակերպեցինք, նրանք դուրս են գալու ու դրանից հետո հարցը լուծվելու է: Այդպես չէ: Այս համատեքստում և բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք՝ ինձնից սկսած: Սենտիմենտները սենտիմենտներ, բայց նաև պետք է փորձենք գործել բանաձևերով»,-ասել է վարչապետը:

Նա վստահեցրել է, որ բոլոր բանակցություններում այդ հարցերը բարձրացնում ենք:

«Ընդ որում, մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում: Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, արդյունք չեն տվել, չեն երևում»,-ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է 2023-ի դեկտեմբերին 32 գերիների վերադարձի մասին՝ նշելով, որ մինչև վերջին վայրկյանն այդ ջանքերը չեն երևացել: Վարչապետը հավելել է, որ մինչև վերջին վայրկյանը չէին շտապում հրապարակել այդ մասին, քանի որ չգիտեին՝ այդ ջանքերը արդյունք տալո՞ւ էին, թե՞ ոչ:

Վարչապետը նշել է՝ ընդդիմության կողմից բարձրաձայնվող որոշակի հայտարարություններ չի անում, քանի որ դրանք ավելի են վնասելու գործին:

«Ես, եթե գոնե 70 տոկոսից բարձր վստահություն ունենամ, որ դա օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չէ դա ասելը: Բայց ես 100 տոկոս վստահություն ունեմ, որ դա ասելն ընդամենը վնաս է տալու գործին, վնաս է տալու այդ մարդկանց»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են:

Նա նկատել է, որ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունն ավելի հստակ էր:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա ավելի հստակ հայտարարություններ չէին արվում՝ Փաշինյանն ասել է.

«Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն: Ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի առաջին նախագահի պաշտոնական հուղարկավորությունը

17:54 01.03.2025

Վինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի առաջին նախագահի պաշտոնական հուղարկավորությունը

Վինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի անկախ Հանրապետության առաջին նախագահ Սեմ Նուջոմայի պաշտոնական հուղարկավորությունը։ Երկրի հիմնադիր նախագահը հուղարկավորվել է Հերոսների ծառուղում գտնվող դամբարանում, որը գտնվում է Նամիբիայի մայրաքաղաքի հարավային մասում։ Ազգային հեռարձակման NBC կորպորացիան ուղիղ եթերով հեռարձակել է հուղարկավորության միջոցառումը: «Սեմ Նուջոման Նամիբիային տվել է ամենաթանկը՝ ազատություն և անկախություն»,-ասել է Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբան՝ ելույթ ունենալով […] ...

«Իմ աշխատանքներում գերակշռում են մեծ աչքերը»․ Զոհրաբ Թովմասյանը Մեծ Մասրիկ համայնքում նկարչություն է դասավանդում

17:43 01.03.2025

«Իմ աշխատանքներում գերակշռում են մեծ աչքերը»․ Զոհրաբ Թովմասյանը Մեծ Մասրիկ համայնքում նկարչություն է դասավանդում

Զոհրաբ Թովմասյանը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի կերպարվեստի ստուդիայում տեղի և հարակից մի քանի համայնքների երեխաներին նկարչություն է դասավանդում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ

17:33 01.03.2025

Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել ԵՄ-ին սկսել «ուղիղ քննարկումներ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ»։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով նամակը, որը Օրբանը փետրվարի 28-ին ուղարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային։ Ըստ հրապարակման՝ հունգարացի քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել Ուկրաինայի թեմայի շուրջ ԵՄ բոլոր 27 երկրների միջև կոնսենսուսի հասնելու Բրյուսելի […] ...

Մասկը մեկ բառով նկարագրել է Զելենսկիի պահվածքը ԱՄՆ-ի բանակցություններում

17:21 01.03.2025

Մասկը մեկ բառով նկարագրել է Զելենսկիի պահվածքը ԱՄՆ-ի բանակցություններում

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր էջում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարքագծին Վաշինգտոնի բանակցություններում։ Մասկը գրել է՝ «Անիրական»: Փետրվարի 28-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների բանակցություններն ավարտվեցին վիճաբանությամբ. ԱՄՆ առաջնորդը կշտամբեց իր գործընկերոջը անհարգալից վերաբերմունքի համար և քննադատեց զինադադարից հրաժարվելու համար՝ ասելով, որ առանց Վաշինգտոնի Կիևը «ուժեղ խաղաքարտեր […] ...

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

17:07 01.03.2025

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Մարտի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թումանյանի, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մ-9-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […] ...

Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են

17:00 01.03.2025

Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են

Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են: Այս մասին իրազեկող տեսահոլովակ է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP