13:00 01.03.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների 3-րդ բաժնի նախկին գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
3 անշարժ գույք՝ Երևանում (2 գույքի շուկայական արժեքը՝ 185 մլն 525 հազար դրամ), 1 անշարժ գույք՝ Բյուրավան գյուղում (շուկայական արժեքը՝ 82 մլն 265 հազար դրամ).
1 տրանսպորտային միջոց (շուկայական արժեքը՝ 18 մլն 420 հազար դրամ).
1 իրավաբանական անձում մասնակցություն.
215 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
22:00 28.02.2025
SHANTNEWS18:14 01.03.2025
Երկրպագուների պահվածքի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ. ՀՖՖՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կորակազրկվի, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը […] ...
18:07 01.03.2025
Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համարՄարտի 1-ին՝ ժամը 17:55-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
17:54 01.03.2025
Վինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի առաջին նախագահի պաշտոնական հուղարկավորությունըՎինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի անկախ Հանրապետության առաջին նախագահ Սեմ Նուջոմայի պաշտոնական հուղարկավորությունը։ Երկրի հիմնադիր նախագահը հուղարկավորվել է Հերոսների ծառուղում գտնվող դամբարանում, որը գտնվում է Նամիբիայի մայրաքաղաքի հարավային մասում։ Ազգային հեռարձակման NBC կորպորացիան ուղիղ եթերով հեռարձակել է հուղարկավորության միջոցառումը: «Սեմ Նուջոման Նամիբիային տվել է ամենաթանկը՝ ազատություն և անկախություն»,-ասել է Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբան՝ ելույթ ունենալով […] ...
17:43 01.03.2025
«Իմ աշխատանքներում գերակշռում են մեծ աչքերը»․ Զոհրաբ Թովմասյանը Մեծ Մասրիկ համայնքում նկարչություն է դասավանդումԶոհրաբ Թովմասյանը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի կերպարվեստի ստուդիայում տեղի և հարակից մի քանի համայնքների երեխաներին նկարչություն է դասավանդում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
17:33 01.03.2025
Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել ԵՄ-ին սկսել «ուղիղ քննարկումներ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ»։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով նամակը, որը Օրբանը փետրվարի 28-ին ուղարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային։ Ըստ հրապարակման՝ հունգարացի քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել Ուկրաինայի թեմայի շուրջ ԵՄ բոլոր 27 երկրների միջև կոնսենսուսի հասնելու Բրյուսելի […] ...