Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+3.09 oC

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել

12:31 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։

Արդյունքահեն վարկավորման (RBL) այս ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո, որը կուղղվի`

առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,

առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանն ու ինստիտուցիոնալացմանը,

բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,

առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,

հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,

էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրպագուների պահվածքի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ. ՀՖՖ

18:14 01.03.2025

Երկրպագուների պահվածքի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ. ՀՖՖ

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կորակազրկվի, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական […] ...

Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

18:07 01.03.2025

Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մարտի 1-ին՝ ժամը 17:55-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

SHANTNEWS

18:00 01.03.2025

SHANTNEWS

Վինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի առաջին նախագահի պաշտոնական հուղարկավորությունը

17:54 01.03.2025

Վինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի առաջին նախագահի պաշտոնական հուղարկավորությունը

Վինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի անկախ Հանրապետության առաջին նախագահ Սեմ Նուջոմայի պաշտոնական հուղարկավորությունը։ Երկրի հիմնադիր նախագահը հուղարկավորվել է Հերոսների ծառուղում գտնվող դամբարանում, որը գտնվում է Նամիբիայի մայրաքաղաքի հարավային մասում։ Ազգային հեռարձակման NBC կորպորացիան ուղիղ եթերով հեռարձակել է հուղարկավորության միջոցառումը: «Սեմ Նուջոման Նամիբիային տվել է ամենաթանկը՝ ազատություն և անկախություն»,-ասել է Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբան՝ ելույթ ունենալով […] ...

«Իմ աշխատանքներում գերակշռում են մեծ աչքերը»․ Զոհրաբ Թովմասյանը Մեծ Մասրիկ համայնքում նկարչություն է դասավանդում

17:43 01.03.2025

«Իմ աշխատանքներում գերակշռում են մեծ աչքերը»․ Զոհրաբ Թովմասյանը Մեծ Մասրիկ համայնքում նկարչություն է դասավանդում

Զոհրաբ Թովմասյանը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի կերպարվեստի ստուդիայում տեղի և հարակից մի քանի համայնքների երեխաներին նկարչություն է դասավանդում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ

17:33 01.03.2025

Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել ԵՄ-ին սկսել «ուղիղ քննարկումներ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ»։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով նամակը, որը Օրբանը փետրվարի 28-ին ուղարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային։ Ըստ հրապարակման՝ հունգարացի քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել Ուկրաինայի թեմայի շուրջ ԵՄ բոլոր 27 երկրների միջև կոնսենսուսի հասնելու Բրյուսելի […] ...

BACK_TO_TOP