Բարձր գնահատանք եմ հայտնում Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր աշխատակիցներին․ Ցուցուլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+4.09 oC

Բարձր գնահատանք եմ հայտնում Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր աշխատակիցներին․ Ցուցուլյան

12:20 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ․

«Շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ: Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է, որն ամփոփում է քաղաքացիական պաշտպանության կարևորությունը՝ որպես մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման հիմնարար միջոց։

Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության անվտանգության կազմակերպման ամենակարևոր և մարտունակ համակարգերից մեկն է։ Այն ընդգրկում է ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակահատվածներում հասարակության բոլոր խավերի և քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման մարդասիրական գործընթացը։

Այսօր, երբ նշում ենք Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, մենք միանում ենք համաշխարհային ջանքերին՝ շարունակելով ուժեղացնել մեր երկրի պաշտպանունակությունն ու պատրաստակամությունը՝ պատրաստ լինելով դիմակայելու ցանկացած սպառնալիքի։ Այս օրը նաև անդրադարձ է կատարում մեր երկրի անվտանգության ապահովման գործում փրկարար ուժերի անխափան աշխատանքի և բարձր պատրաստվածության կարևորությանը։

Շնորհակալություն և բարձր գնահատանք եմ հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ իրենց անփոխարինելի ջանքերի համար, որոնք ուղղված են մեր բնակչության պաշտպանության կազմակերպմանը և անվտանգության ապահովմանը։

ՆԳՆ փրկարար ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացմանը՝ մշտապես ապահովելով փրկարար ուժերի բարձր պատրաստվածությունը՝ ինչպես ցանկացած արտակարգ իրավիճակի ժամանակ, այնպես էլ զինված հակամարտությունների դեպքում։

Օրվա խորհրդին համահունչ, մեր կարգախոսն է՝ ոչ մի քաղաքացի, ընտանիք կամ համայնք չպետք է մնա անպատրաստ կամ անպաշտպան՝ անկախ իրավիճակի բարդությունից և ծանրությունից։ Մենք ձգտում ենք ապահովել մեր քաղաքացիների պաշտպանության բարձր մակարդակը՝ ուշադրություն դարձնելով բնակչության ուսուցմանը և իրազեկվածության բարձրացմանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանն ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովմանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, միայն համատեղ ու համախմբված աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք ստեղծել այն ներուժը, որը պատրաստ կլինի հակազդելու ցանկացած սպառնալիքի։ Բոլորիս պատրաստվածությունը, իրազեկվածությունը և քաջությունը մեր անվտանգությունը դարձնում են անառիկ։

Շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ և վստահություն հայտնում, որ մենք շարունակելու ենք աշխատել բարձր պատասխանատվությամբ՝ ապահովելու մեր բնակչության անվտանգությունը և դիմակայելու ցանկացած մարտահրավերի»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զոհրաբ Թովմասյանը Մեծ Մասրիկ համայնքում նկարչություն է դասավանդում

17:43 01.03.2025

Զոհրաբ Թովմասյանը Մեծ Մասրիկ համայնքում նկարչություն է դասավանդում

Զոհրաբ Թովմասյանը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի կերպարվեստի ստուդիայում տեղի և հարակից մի քանի համայնքների երեխաներին նկարչություն է դասավանդում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ

17:33 01.03.2025

Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել ԵՄ-ին սկսել «ուղիղ քննարկումներ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ»։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով նամակը, որը Օրբանը փետրվարի 28-ին ուղարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային։ Ըստ հրապարակման՝ հունգարացի քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել Ուկրաինայի թեմայի շուրջ ԵՄ բոլոր 27 երկրների միջև կոնսենսուսի հասնելու Բրյուսելի […] ...

Մասկը մեկ բառով նկարագրել է Զելենսկիի պահվածքը ԱՄՆ-ի բանակցություններում

17:21 01.03.2025

Մասկը մեկ բառով նկարագրել է Զելենսկիի պահվածքը ԱՄՆ-ի բանակցություններում

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր էջում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարքագծին Վաշինգտոնի բանակցություններում։ Մասկը գրել է՝ «Անիրական»: Փետրվարի 28-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների բանակցություններն ավարտվեցին վիճաբանությամբ. ԱՄՆ առաջնորդը կշտամբեց իր գործընկերոջը անհարգալից վերաբերմունքի համար և քննադատեց զինադադարից հրաժարվելու համար՝ ասելով, որ առանց Վաշինգտոնի Կիևը «ուժեղ խաղաքարտեր […] ...

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

17:07 01.03.2025

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Մարտի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թումանյանի, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մ-9-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […] ...

Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են

17:00 01.03.2025

Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են

Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են: Այս մասին իրազեկող տեսահոլովակ է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Առանց ԱՄՆ-ի աջակցության դժվար կլինի, բայց մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը. Զելենսկի

16:56 01.03.2025

Առանց ԱՄՆ-ի աջակցության դժվար կլինի, բայց մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության Ուկրաինայի համար դժվար կլինի Ռուսաստանին դիմադրելը, բայց նաև շեշտել է, որ իրենք չեն կարող կորցնել իրենց արժեքներն ու ազատությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված բանակցություններից հետո այս մասին խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։ Հարցազրույցի ընթացքում Զելենսկիին հարցրել […] ...

BACK_TO_TOP