12:07 01.03.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով։
«Ներքին գործերի նախարարության համակարգի հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ,
Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, որը խորհրդանշում է պետությունների կողմից քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր առաքելությունը։
Օրն առանձնահատուկ խորհուրդ ունի՝ ընդգծելով քաղաքացիական պաշտպանության անփոխարինելի դերը մեր երկրում՝ հատկապես բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման համատեքստում։ Ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումն ու անվտանգային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։
Քաղաքացիական պաշտպանությունը, լինելով ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչ, մեր պետության դիմակայունության ապահովման կարևորագույն ուղղություններից է։
Մեր իրականության պայմաններում անհնար է հասնել հանրային անվտանգության բարձր մակարդակի առանց յուրաքանչյուր քաղաքացու կողմից այդ գործում իր մասնակցության մասնաբաժնի գիտակցման, և հենց սա է ամուր քաղաքացիական պաշտպանության համակարգ ունենալու բանաձևը։ Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր ապրելակերպը. սա է հաջողության գրավականը։
Այս կարևոր օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով և նվիրվածությամբ մեծ ներդրում են ունեցել քաղաքացիական պաշտպանության համակարգի ձևավորման և զարգացման գործում։
Շնորհավորում եմ նաև այն անձանց, որոնք նոր են մուտք գործում համակարգ`գիտակցելով այս համակարգի զարգացման կարևորությունը։
Թող ձեր բարձր մասնագիտական կարողությունները, պատասխանատվությունը և նվիրվածությունը շարունակեն խթանել քաղաքացիական պաշտպանության համակարգի կայուն զարգացումը՝ ի շահ մեր պետության դիմակայության ամրապնդման»,-նշված է նախարարի ուղերձում։
15:12 01.03.2025
Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը՝ ըստ Goal-ի22:00 28.02.2025
SHANTNEWS14:54 01.03.2025
Կահույքի խանութում բռնկված հրդեհը մարվել էՄարտի 1-ին` ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […] ...
14:46 01.03.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոնՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն: Այցը նվիրված էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաներից չորսի ծննդյան օրվան: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները։ Երաժշտախմբի հիմնադիր […] ...
14:36 01.03.2025
Արարատի մարզում ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերության տնօրենի վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարանԳլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 3-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից […] ...
14:24 01.03.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մարտի 1-ի ցերեկը, 2-ի և 4-ի գիշերը, 3-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 1-2-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ, մարտի 3-ին և 6-ին՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը […] ...
14:12 01.03.2025
ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մասինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ. 1️⃣3000 […] ...