Թրամփը հնարավոր չի համարում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը նախքան խաղաղության համաձայնագրի կնքումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+4.09 oC

Թրամփը հնարավոր չի համարում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը նախքան խաղաղության համաձայնագրի կնքումը

10:11 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր չի համարում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը նախքան խաղաղության համաձայնագրի կնքումը։ Այս մասին ուրբաթ օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Թրամփն ասաց. «Ինչո՞ւ պետք է խոսեմ անվտանգության երաշխիքների մասին: Թույլ տվեք նախ խաղաղության պայմանագիր կնքել»: Դա չի նշանակում, որ անվտանգության երաշխիքները չեն կարող հանդես գալ որպես բանակցությունների մաս, բայց նախ համաձայնություն է պետք: Ինչպիսի՞ խաղաղություն ենք երաշխավորելու, եթե խաղաղության համաձայնագիր չունենանք», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։

Ռուբիոն նշել է, որ հակամարտությունը դադարեցնելու համար նախ անհրաժեշտ է հստակեցնել երկու կողմերի պահանջները։

«Ի՞նչ է պետք Ռուսաստանին՝ դադարեցնելու մարտերը, ի՞նչ է պետք Ուկրաինային՝ դադարեցնելու մարտերը: Եվ երբ դա արվի, այն ժամանակ մենք կարող ենք որոշել, թե որն է հաջորդ քայլը», – ասել է պետքարտուղարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:24 01.03.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մարտի 1-ի ցերեկը, 2-ի և 4-ի գիշերը, 3-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 1-2-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ, մարտի 3-ին և 6-ին՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը […] ...

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մասին

14:12 01.03.2025

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ. 1️⃣3000 […] ...

Լարսը մնում է փակ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:00 01.03.2025

Լարսը մնում է փակ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Որոշ շրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

13:50 01.03.2025

Որոշ շրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […] ...

Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին

13:40 01.03.2025

Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին

Հայաստանը բոլոր` այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում, բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը կազմակերպված ակցիային, որի մասնակիցներն ԱԳՆ-ից պահանջում էին հավաքել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու բարձրացնել այդ հարցը: «Իհարկե, զգացմունքային մակարդակով այդ բոլոր զգացմունքները կիսում եմ […] ...

Կահույքի խանութում բռնկված հրդեհը մեկուսացվել է

13:30 01.03.2025

Կահույքի խանութում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […] ...

BACK_TO_TOP