Զելենսկին արձագանքել է հրաժարականի կոչերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+4.09 oC

Զելենսկին արձագանքել է հրաժարականի կոչերին

10:00 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ միայն Ուկրաինայի քաղաքացիները կարող են իր հրաժարականի վերաբերյալ որոշում կայացնել։

«Այս որոշումը կարող է կայացնել միայն Ուկրաինայի ժողովուրդը և եթե ինչ-որ մեկը գոհ չէ ինձնից, լավ: Ամերիկացիները քվեարկում են Ամերիկայի նախագահի օգտին, և յուրաքանչյուր եվրոպական երկիր քվեարկում է իր նախագահի օգտին», – ասել է նա՝ պատասխանելով հրաժարականի կոչի մասին հարցին:

Ավելի վաղ ուրբաթ օրը ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը ( Ռուսաստանում ընդգրկված է որպես ահաբեկիչ և ծայրահեղական ) ասել է, որ Սպիտակ տանը բանակցությունների ձախողումից հետո Զելենսկին կամ պետք է հրաժարական տա, կամ փոխվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը՝ ըստ Goal-ի

15:12 01.03.2025

Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը՝ ըստ Goal-ի

Goal պորտալ-ը ներկայացրել են 2025 թվականին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը, փոխանցում է armsport.am-ը: Առաջին տեղը զբաղեցնում է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լամին Յամալը («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Վինիսիուս […] ...

SHANTNEWS

15:00 01.03.2025

SHANTNEWS

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն

14:46 01.03.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն: Այցը նվիրված էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաներից չորսի ծննդյան օրվան: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները։ Երաժշտախմբի հիմնադիր  […] ...

Արարատի մարզում ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերության տնօրենի վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան

14:36 01.03.2025

Արարատի մարզում ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերության տնօրենի վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 3-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:24 01.03.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մարտի 1-ի ցերեկը, 2-ի և 4-ի գիշերը, 3-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 1-2-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ, մարտի 3-ին և 6-ին՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը […] ...

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մասին

14:12 01.03.2025

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ. 1️⃣3000 […] ...

BACK_TO_TOP