Ռուբիո. Եվրոպան կցանկանար, որ ուկրաինական հակամարտությունը շարունակվեր ևս մեկ տարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+4.09 oC

Ռուբիո. Եվրոպան կցանկանար, որ ուկրաինական հակամարտությունը շարունակվեր ևս մեկ տարի

08:51 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպան կցանկանար, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվեր եւս մեկ տարի՝ հուսալով այդ կերպ թուլացնել Ռուսաստանին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես հարցրեցի, թե որն է պատերազմին վերջ տալու եվրոպական ծրագիրը, և մի երկրի արտաքին գործերի նախարարն ինձ ասաց, որ պատերազմը շարունակվի ևս մեկ տարի, որպեսզի Ռուսաստանն այնքան թուլանա, որ խաղաղություն խնդրի», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ չնշելով, թե որ երկրի հետ է խոսում։

Ռուբիոն նաև մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարությունը, ով Սպիտակ տանը սկանդալից հետո պաշտպանել է Զելենսկուն և պնդել, որ «ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք»։

«Ես լսեցի ԵՄ առաջնորդի մեկնաբանություններն այն մասին, որ մեզ ազատ աշխարհի նոր առաջնորդ է պետք։ Այս մարդիկ հիմար խաղեր են խաղում և նման հայտարարություններ անում։ Ո՞րն է հակամարտությունը վերջ տալու իրենց ծրագիրը։ Միակ մարդը, ով իսկապես փորձում է վերջ տալ այս հակամարտությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է»,-ասել է Ռուբիոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիդանը Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

15:23 01.03.2025

Ֆիդանը Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի հանրապետությունը մարտի 2-ին Լոնդոնի կողմից կազմակերպված Ուկրաինայի հարցով հանդիպմանը և այնտեղ կհաստատի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու Անկարայի պատրաստակամությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի մարտի 2-ին Ուկրաինայի հարցով հանդիպմանը՝ ներկայացնելով այնտեղ մեր երկրի նախագահին, նա մտադիր է ընդգծել, […] ...

Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը՝ ըստ Goal-ի

15:12 01.03.2025

Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը՝ ըստ Goal-ի

Goal պորտալ-ը ներկայացրել են 2025 թվականին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը, փոխանցում է armsport.am-ը: Առաջին տեղը զբաղեցնում է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լամին Յամալը («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Վինիսիուս […] ...

SHANTNEWS

15:00 01.03.2025

SHANTNEWS

Կահույքի խանութում բռնկված հրդեհը մարվել է

14:54 01.03.2025

Կահույքի խանութում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 1-ին` ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն

14:46 01.03.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն: Այցը նվիրված էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաներից չորսի ծննդյան օրվան: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները։ Երաժշտախմբի հիմնադիր  […] ...

Արարատի մարզում ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերության տնօրենի վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան

14:36 01.03.2025

Արարատի մարզում ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերության տնօրենի վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 3-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից […] ...

BACK_TO_TOP