21:16 28.02.2025
Փետրվարի 27-ին Երևանում կայացել է «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՆԳ նախարարի տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Արփինե Սարգսյանը շարունակական աջակցության և սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ընդգծելով նրանց մշտական ներգրավվածությունը և համատեղ ջանքերը ՆԳ նախարարության ստանձնած բարեփոխումների իրականացման գործընթացում։
Նախարարն ընդգծել է, որ նմանօրինակ ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս դիտարկել համատեղ ջանքերով իրականացված քայլերն ու քննարկել համագործակցության հեռանկարներն՝ ուղղված միասնական մոտեցումների հենքով նոր նախաձեռնությունների իրականացմանը։
«Ներքին գործերի նախարարության համար 2024թվականը բուռն և մարտահրավերային տարի է եղել, բայց մեր վճռականությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին չի փոփոխվել։ Կարծում եմ սա է գրավականը, որ ունենալով փոփոխությունների իրականացման կամք ու վճռականություն, ինչպես նաև Ձեր մշտական և կայուն աջակցությունը, մենք հասցրել ենք 2024թ․ կտրվածքով արձանագրել հաջողություններ, ունենալ մի շարք նվաճումներ, որոնք լավ հենք կծառայեն 2025թ․ աշխատանքները շարունակելու համար»,-ասել է Արփինե Սարգսյանը։
Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Նա բարձր է գնահատել ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի գործակալությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, անդրադարձել կոնկրետ ուղղություններով գրանցված նշանակալի արդյունքներին։
«2024 թվականը ՆԳ նախարարության համար շրջադարձային էր․ այն ոչ միայն նոր առաջնորդություն ստանձնելու, այլև համակարգային փոփոխություններ իրականացնելու կարևոր փուլ էր։ ՄԱԿ-ը և գործակալությունները պատրաստակամ են շարունակելու աջակցել ՆԳ նախարարությանը՝ ձևավորելու հաշվետու և հանրությանը որակյալ ծառայություններ մատուցող կառույց»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
Վասիլիս Մարագոսն իր խոսքում անդրադարձել է ԵՄ կողմից իրականացված ծրագրերին՝ բարձր գնահատելով բարեփոխումների արդյունքներն ու ընդգծելով կոորդինացիոն հարթակի նախաձեռնության կարևորությունը։
Նա ընդգծել է ՆԳ նախարարության բարեփոխումների գերազանց արդյունքները, որոնց հասնելու համար կարևոր ներդրում է ունեցել ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ԵՄ-ի փորձագիտական խումբը։
«Բարեփոխումները պետք է շարունակվեն։ Դեռևս կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել։ Նրանցից որոշներն արդեն բազմիցս քննարկվել են, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության բարելավման հանձնառութունը, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը, ՆԳՆ համակարգում գենդերային հավասարակշռության ապահովումը։ Եվրոպական միությունը մեծապես աջակցել է թիրախային ուղղություններով տարվող աշխատանքներին և պատրաստ է շարունակել այդ աջակցությունը՝ կիսելով իր փորձը»,-նշել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Արփինե Սարգսյանն խոսել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների արդյունքների արդյունքների մասին և ըստ ոլորտների հանգամանալից ներկայացրել է հիմնական կատարված աշխատանքները։
Նա անդրադարձել է բարեփոխումների շրջանակներում ՆԳՆ կողմից մշակված կարիքների գնահատման մատրիքսին, որով նախանշվել էին գործողություններ չորս հիմնական ուղղություններով՝ ՆԳՆ կարողությունների զարգացում, ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության, ինչպես նաև փրկարար ծառայությունների ինստիտուցիոնալ, իրավական և այլ բարեփոխումներ։ Այդ մատրիքսն էր ընկած 2024 թվականին միջազգային գործընկերների հետ համատեղ անելիքների պլանավորման հիմքում։
Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ նախարարը փաստել է, որ 2024 թվականին ավարտվել են ՆԳ նախարարության ձևավորման աշխատանքները։
Նախարարն ընդգծել է, որ ՆԳՆ կայացման ու անձնակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ԵՄ գործընկերների հետ համատեղ ծրագրերը հնարավորություն են տվել ռազմավարական պլանավորման, բյուջետային պլանավորան և քաղաքականության մշակման ոլորտներում զարգացնել ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Հանրային ծառայությունների որակի վերահսկողության նպատակով մշակվել է գործիքակազմ, ինչը թույլ կտա լավարկել մատուցվող ծառայությունների որակը՝ հաշվառելով քաղաքացիների արձագանքը նախանշել համապատասխան լուծումներ։
Բարեփոխումների համատեքստում նախարարը կարևոր քայլ է համարել միասնական զանգերի կառավարման կենտրոնի ձևավորումը, որը առաջին փուլով կմիավորի Ոստիկանության և Փրկարար ծառայության, իսկ հետո նաև Շտապօգնության ահազանգերի ընդունման և դրանց կառավարման գործառույթը։ Միասնական կենտրոնի ստեղծմանն ուղղված դեռևս 2024 թվականի ընթացքում մեկնարկած քայլերը այս պահին էլ շանունակվում են։
Անդրադառնալով Ոստիկանության հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայությանը՝ Սարգսյանը նշել է ամբողջ հանրապետությունում ծառայության գործարկման, ջրային ստորաբաժանման ձևավորման ու ծառայողների շարունակական վերապատրաստումների մասին։ Նա Պարեկային ծառայության կայացման գործում շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ, ԵՄ գործընկերներին և ՄԱԿ-ի գրասենյակին։
Արփինե Սարգսյանը որպես կարևոր ձեռքբերում անդրադարձել է նոր կառուցվածքով ու տրամաբանությամբ Քրեական և Համայնքային ոստիկանությունների գործարկմանը ամբողջ ՀՀ տարածքում՝ հիմքում ունենալով Պարեկային ծառայության ձևավորման շրջանակներում որդեգրած սկզբունքները և փորձը։
Անդրադառնալով Ոստիկանության գվարդիայի ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ ԱԺ կողմից հաստատվել է հենասյունային ուղղության ձևավորման օրենսդրական փաթեթը, մշակվել են Գվարդիայի վերապատրաստման և հատուկ պատրաստության ուսումնական ծրագրերը, ինչը տեղի է ունեցել ԵԽ գործընկերի գործուն աջակցությամբ ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության լավ օրինակ է։ Ոստիկանության գվարդիան, որը կգործարկվի 2025 թվականի նոյեմբերի 1-ին, պետք է հավակնի լուծելու և ինստիտուցիոնալ նախադրյալներ ապահովելու հավաքների ազատության իրավունքի իրացման, ուժի կիրառման նոր ստանդարտ ներդնելու, այս ոլորտում անձնակազմի կարողությունների կատարելագործման համատեքստում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորման շրջանակում Արփինե Սարգսյանը մատնանշել է միգրացիոն ամբողջ շղթան մեկ միասնական կետից կառավարելու նպատակադրումը, խոսել նաև անձնակազմի համալրման բաց և թափանցիկ գործընթացի մասին։
Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում Նախարարը շեշտադրել է գործնական փուլին անցնելու կարևոր քայլը։ Վիզաների ազատականացման շրջանակներում նախաձեռնվող միջոցառումները իրենց հերթին, բացի ազատականացման գործընթացին աջակցելուց, ամրապնդելու են ՆԳ նախարարության արդեն իսկ արձանագրված հաջողությունները, ինչպես նաև հաստատելու են նոր՝ ավելի բարձր ստանդարտներ ՆԳՆ գործունեույթան տարբեր ոլորտներում։
Նախարարը տարվա կտրվածքով կարևորագույն նվաճումներից է համարել բիոմետրիկ համակարգի ներդրման մրցույթի հերթական փուլի ավարտը և ընդգծել բիոմետրիկ համակարգի ներդրման կարևորությունը թե մեր քաղաքացիներին որակյալ սպասարկելու ու եվրոպական չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու, թե վիզաների ազատականացման գործընթացում անհրաժեշտ լինելու տեսանկյունից։
Խոսելով միգրացիոն ոլորտի կառավարման նոր ռազմավարության մշակման մասին՝ նախարարը շեշտադրեց միասնական ռազմավարական փաստաթղթի կարևորությունը, որը կարտացոլի միգրացիոն ոլորտում պետության քաղաքականությունը։ Նա անդրադարձավ նաև քաղաքացիության ինստիտուտի վերանայմանը, բնակչության պետական ռեգիստրի նոր կոնցեպտին։
Խոսելով աղետների ռիկսի կառվարման և Փրկարար ծառայության մասին՝ նախարարը առանձնացրել է միջազգային գործընկերների օժանդակությամբ անձնակազմի կարողությունների զարգացման ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև Լոռու ու Տավուշի մարզերի հեղեղումներին և միջազգային գործընկերների արագ արձագանքին ու օժանդակությունը, ինչը մեծ դեր խաղաց աղետի հետևանքների գնահատման, դրանց վերացման պլանավորման գործում։ Սարգսյանն ընդգծել է, որ հետաղետային կարիքների գնահատման ստանդարտների մշակման ուղղությամբ կատարվել են ծավալուն աշխատանքներ։ Իսկ այս տարին արդեն լինելու է Փրկարար ծառայության վերափոխման տարի, թե կառուցվածքի, թե ֆունկցիոնալի առումով։
Ծառայողների կրթության բաղադրիչին անդրադառնալով՝ նախարարը շեշտադրել է մեկ միասնական Կրթահամալիրի ձևավորումը, որը վերջին շրջանի կարևոր ձեռքբերումներից է։ Միավորելով Ոստիկանության կրթահամալիրը և ՃԿՊԱ-ն այս միասնական ուսումնական հաստատությունը ձեռնամուխ է լինելու ՆԳ կարիքների համար կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը։
Նախարարության և ենթակա ծառայությունների կարիքների մատրիքսի լրամշակումների և զարգացման հեռանկարների վերաբերյալ տեղեկատվությամբ է կիսվել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Ղազարյանն ընդգծել է, որ նախարարությունն այժմ բարեփոխումների ավելի հասուն փուլում է, ներկայացրել է նաև ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ զարգացման, տեխնիկական կարողությունների զարգացման, ռազմավարությունների մշակման և իրականացման, թվայնացման առաջնահերթությունները։
Արմեն Ղազարյանը նոր փոփոխություններ ուրվագծելու համատեքստում կարևորել է քաղաքացիների հետ հետադարձ կապը, շեշտադրել հարցումներ անցկացնելու մեթոդաբանության կարևորությունը և դրանք պարբերաբար իրականացնելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է հատկապես այս ուղղությամբ ԵԱՀԿ գործընկերների հետ հաջողված համագործակցությունը։
Անդրադառնալով ՆԳ նախարարության զարգացման ծրագրերին՝ Արմեն Ղազարյանը նշել է հիմնական ոլորտներում առաջիկա քայլերի ու համագործակցության հնարավորությունների մասին։
Հաջորդիվ ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում միջազգային գործընկերները շնորհավորել են նախարարությանը մի շարք ուղղություններով գրանցած շոշափելի արդյունքների համար և վերահասատել պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակելու համագործակցության նոր ուղղություններ։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ բարեփոխումների գործընթացքում նախանշված փոփոխությունները միտված են նախարարության տարբեր ինստիտուտների ձևավորմանը, կայացմանը, առկա լուծումներն առավել քաղաքացիակենտրոն դարձնելուն։ Չնայած արձանագրված հաջողություններին, դեռևս շատ քայլեր կան ձեռնարկելու գրանցած հաջողությունները ամրապնդելու և բարեփոխումների երկրորդ փուլը հաջողությամբ իրագործելու համար։
Անդրադառնալով նախարարության կողմից տարբեր ոլորտներում փոփոխություններ իրականացնելու գործընթացում ռազմավարական մոտեցմամբ առաջնորդվելու հանձնառությանը՝ նախարարը կարևորել է երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային գործընկերների հետ ֆոկուս խմբային քննարկումների անցկացումը և լայն կոնսենսուսի ձեռք բերումը ոլորտային կարևոր հարցերի շուրջ։
Նա կարևորել է այն հանգամանքը, որ ՆԳՆ բարեփոխումների շրջանակում գործընկերների կազմի ընդլայնումը ոչ միայն վկայում է շոշափելի արդյունքների մասին, այլև հաստատում է, որ բարեփոխումների հիմքում դրված համակարգը ճանաչված և ընդունված է եվրոպական հանրության կողմից։
13:15 16.04.2025
Երբ կսկսեն տաքանալ օրերը13:15 16.04.2025
Երբ կսկսեն տաքանալ օրերըԵրևանում ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի […] ...
13:08 16.04.2025
Հայաստանն այս փուլում Ադրբեջանին առաջարկում է բացել երկաթուղային կապը. ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին առաջարկել է բացել երկաթուղային կապը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել է շատ վաղուց: «Եվ այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»,–նշեց նա: […] ...
13:00 16.04.2025
Անահիտ Ավանեսյանն Աբու Դաբիում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը: Նախարարն իր ելույթում անդրադարձել է ժողովրդագրական փոփոխություններին, այդ պայմաններում հասանելի և որակյալ բուժօգնության կազմակերպմանը, կանխարգելիչ բուժօգնության ոլորտում նորարարությունների կարևորությանը: «Ապագայի համար այսօր նորարարությունների մեջ ներդրումներ կատարելը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, կանխարգելիչ բուժօգնության զարգացումը կնպաստի ծախսարդյունավետությանը և […] ...
12:53 16.04.2025
Էականորեն աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը․ Արփինե ՍարգսյանԱզգային ժողովն ապրիլի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Նախարարը շնորհավորել է Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի՝ իր ամենօրյա սրտացավ ու անձնվեր ծառայության […] ...
12:46 16.04.2025
Իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, սակայն հավելեց, որ որոշողը ժողովուրդն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր Սահմանադրության տեքստում պետք է պահպանվի հղումը ՀՀ անկախության հռչակագրին։ «2022-2024 թվականներին Անկախության հռչակագրի օրվա […] ...
12:39 16.04.2025
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից խաղաղության հաստատմանն ուղղված քայերըԱպրիլի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել […] ...