Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
--3.91 oC

Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթությունները

19:54 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների 25 ուսանող մասնակիցներին:

Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են պրոֆեսիոնալիզմին, անձնային որակներին և բարեվարքությանը:

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Դատախազության առաջնահերթություններին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը:

Մարդու իրավունքների ձմեռային դպրոցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել Դատախազության պատմությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:59 28.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:56 28.02.2025

Բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […] ...

ԱՄՆ նախագահի հետ լարված հանդիպումից հետո Զելենսկին գրառում է կատարել

23:33 28.02.2025

ԱՄՆ նախագահի հետ լարված հանդիպումից հետո Զելենսկին գրառում է կատարել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ, SHANTNEWS.am -ը հայտնել էր, […] ...

Արհեստական բանականությունը հաճախ օգտագործվում է չարամիտների կողմից. ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել

22:59 28.02.2025

Արհեստական բանականությունը հաճախ օգտագործվում է չարամիտների կողմից. ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել

Այսօր բավականին արագ տեմպերով զարգանում է արհեստական բանականությունը։ Սակայն, ցանկացած լավ բան կարող է դառնալ վտանգավոր, երբ այն օգտագործվում է չարամիտների կողմից։ ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը տեսանյութում ցույց է տալիս, թե ինչպես են ԱԲ տեխնոլոգիաների միջոցով, ամենապարզ եղանակով, չարագործները կարողանում փոխել մարդու դեմքը, հագուստի գույնը, նույնիսկ մանիպուլյացիա […] ...

Հազվագյուտ մետաղների հարցով ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև համաձայնության ստորագրումը չեղարկվել է

22:47 28.02.2025

Հազվագյուտ մետաղների հարցով ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև համաձայնության ստորագրումը չեղարկվել է

Հազվագյուտ մետաղների հարցով Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև համաձայնության ստորագրումը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը։ X-ի իր միկրոբլոգում լրագրողը նաև տեղեկացրել է. «Սպիտակ տունը հաստատել է, որ մամուլի ասուլիսը չեղյալ է հայտարարվել: Գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել»: Ավելի վաղ, SHANTNEWS.am հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին լարված […] ...

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

22:39 28.02.2025

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Փետրվարի 28-ին, ժամը 18:47-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արազափ-Արգավանդ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արգավանդ-Արազափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

BACK_TO_TOP