19:27 28.02.2025
Փետրվարի 28-ին` ժամը 16:27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին` գնացքի գծերի և ավտոճանապարհի հատման հատվածում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ձյուն մաքրող գնացքին. վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայի մեջ։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
22:00 28.02.2025
SHANTNEWS22:47 28.02.2025
Հազվագյուտ մետաղների հարցով ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև համաձայնության ստորագրումը չեղարկվել էՀազվագյուտ մետաղների հարցով Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև համաձայնության ստորագրումը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը։ X-ի իր միկրոբլոգում լրագրողը նաև տեղեկացրել է. «Սպիտակ տունը հաստատել է, որ մամուլի ասուլիսը չեղյալ է հայտարարվել: Գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել»: Ավելի վաղ, SHANTNEWS.am հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին լարված […] ...
22:28 28.02.2025
Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման. Դոնալդ ԹրամփՎլադիմիր Զելենսկին պատրաստ չէ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք այսօր շատ բովանդակալից հանդիպում ունեցանք (խմբ.Զելենսկու հետ) Սպիտակ տանը: Մենք շատ բաներ իմացանք, որոնք անհնար է հասկանալ առանց քննարկելու նման կրակի և ճնշման ներքո: Զարմանալի է, թե ինչ է բացահայտվում զգացմունքների միջոցով, և եկան […] ...
22:14 28.02.2025
Դուք կամ գործարք եք կնքում, կամ մենք դուրս ենք գալիս, և դուք պետք է պայքարեք ինքնուրույն. Թրամփը` ԶելենսկունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք կնքելու համար։ Հանդիպման ընթացքում Թրամփն ու Զելենսկին լեզվակռվի մեջ են մտել, բարձրացրել են ձայները: Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է փոխզիջման գնա Ռուսաստանի հետ բանակցություններում և գործարք կնքի Միացյալ Նահանգների հետ: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնն […] ...
21:52 28.02.2025
Թրամփ. Զելենսկին պետք է փոխզիջման գնա հակամարտությունը լուծելու համարՈւկրաինայի ղեկավարությունը ստիպված կլինի փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է TASS-ը: «Միշտ պետք է փոխզիջումների գնալ: Առանց փոխզիջման ոչ մի գործարք չի կարող կնքվել: Այսպիսով, նա (խմբ. Զելենսկին), իհարկե, պետք է որոշ փոխզիջումների գնա»,- նշել է պետության […] ...
21:40 28.02.2025
ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է Ներքին ԽնձորեսկՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզում շրջայց է կատարել Ներքին Խնձորեսկում: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: ...