Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
--2.91 oC

Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

17:36 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկները, որոնք պետք է ներկայացվեին մինչև 2025 թ. հունվարի 30-ը: ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 44 առաջարկից հանձնաժողովը պետք է ընտրի այն միջոցառումները, որոնք ընդգրկվելու են հոբելյանական ծրագրում:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հանձնաժողովի դերն ու գործունեությունը մեծանուն գրողի հոբելյանական տարվա միջոցառումները պատշաճորեն իրականացնելու տեսանկյունից:

«Կարծում եմ՝ պետք է որոշակի զգուշավորություն դրսևորենք ծրագրերն ընտրելիս, որպեսզի դրանք արժանի լինեն Վարպետի վաստակին: Պետք է գտնենք այն ճիշտ ձևաչափերն ու ճանապարհները, որոնցով ըստ արժանվույն կհանրահռչակենք ու կտարածենք Ավետիք Իսահակյանի ժառանգությունը»,- ասել է նախարարը:

Ներկայացված ծրագրերը դիտարկելու առումով Ժաննա Անդրեասյանն առաջարկել է առաջնորդվել մի քանի առանցքային սկզբունքով՝ հաշվի առնելով նախընթաց տարիների փորձը:

Նախարարը, մասնավորապես, մատնանշել է միջոցառումներն ընտրելիս կարևորել գիտակրթական բաղադրիչը, միջոցառումների ապակենտրոնացումը, դրանցում դպրոցների մասնակցության և նախաձեռնողականության խրախուսումը, միջոցառումների բազմազանության ապահովումը, արտերկրում Իսահակյանի ժառանգության ընդլայնված հանրահռչակումը:

Ըստ ներկայացված առաջարկների՝ հոբելյանական ծրագրի շրջանակում միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Միջոցառումները հիմնականում ներառում են գիտաժողովներ, հրատարակչական աշխատանքներ, ֆիլմաշարի ստեղծում, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և այլն:

Նշվել է, որ առաջիկայում Հայաստանը մասնակցելու է Լայպցիգի գրքի միջազգային փառատոնին` հայկական տաղավարում առանձին հատվածով ներկայացնելով նաև Ավետիք Իսահակյանի գործերը: Կարևորվել է Գրքի երևանյան միջազգային փառատոնում ևս հոբելյանի շեշտադրումը:

Հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև հոբելյանի բրենդավորման, տարբեր գործընկերների հետ պատշաճ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը

20:51 28.02.2025

Անահիտ Ավանեսյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու 50.000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը: «Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են սոցփաթեթի նման երաշխիք ունենալու համար. պետությունն այժմ, ըստ էության, պատրաստ է միլիոնավոր դրամներ ներդնել այս ուղղությամբ: Գործընկերները վստահեցրեցին, որ շատ կարճ ժամանակում կձևավորեն ճկուն […] ...

ԱԺ-ում քննարկվել են կիբեռանվտանգությանը և հանրային տեղեկություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները

20:39 28.02.2025

ԱԺ-ում քննարկվել են կիբեռանվտանգությանը և հանրային տեղեկություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 28-ին Ազգային ժողովում մասնակցել են «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության, Պետական-իրավական, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ թվային […] ...

Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը

20:27 28.02.2025

Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը

Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Թե ովքեր կարող են օգտվել պետական այս ծրագրից` տեսանյութում: ...

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը

20:18 28.02.2025

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը

Երևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են  Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է. «Վստահ եմ, այս նիստը ևս մեկ քայլ կդառնա մեր պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացման […] ...

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից

20:11 28.02.2025

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից

Փետրվարի 28-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում կան խցանված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել է երկու «Vaz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան, առաջացել է խցանում (մոտ 40 […] ...

SHANTNEWS

20:00 28.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP