Այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ռմբարկուն Հարի Քեյնն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
--2.91 oC

Այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ռմբարկուն Հարի Քեյնն է

17:16 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրիտանական հայտնի FourFourTwo հրատարակությունը կազմել է այսօրվա դրությամբ աշխարհի 10 լավագույն ռմբարկուների վարկանիշը։

Ցուցակում առաջին տեղում «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն է։ Երկրորդ տեղում «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է։ Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին։

Աշխարհի լավագույն 10 հարձակվողները՝ ըստ FourFourTwo-ի.

1.Հարի Քեյն («Բավարիա»),
2.Ալեքսանդր Իսակ («Նյուքասլ»),
3.Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»),
4.Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»),
5.Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»),
6.Վիկտոր Դյոկերեշ («Սպորտինգ»),
7.Լաուտարո Մարտինես («Ինտեր»),
8.Վիկտոր Օսիմհեն («Գալաթասարայ»),
9.Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»),
10.Օլի Ուոթկինս («Աստոն Վիլա»):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն Նորագավիթ 1-ին փողոցում. կա տուժած

21:24 28.02.2025

Պայթյուն Նորագավիթ 1-ին փողոցում. կա տուժած

Փետրվարի 28-ին, ժամը 16։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում տեղի է […] ...

Կայացել է «ՆԳ նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպումը

21:16 28.02.2025

Կայացել է «ՆԳ նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպումը

Փետրվարի 27-ին Երևանում կայացել է «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՆԳ նախարարի տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանը […] ...

Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով․ Փաշինյան

21:03 28.02.2025

Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով․ Փաշինյան

Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ «Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ […] ...

Անահիտ Ավանեսյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը

20:51 28.02.2025

Անահիտ Ավանեսյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու 50.000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը: «Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են սոցփաթեթի նման երաշխիք ունենալու համար. պետությունն այժմ, ըստ էության, պատրաստ է միլիոնավոր դրամներ ներդնել այս ուղղությամբ: Գործընկերները վստահեցրեցին, որ շատ կարճ ժամանակում կձևավորեն ճկուն […] ...

ԱԺ-ում քննարկվել են կիբեռանվտանգությանը և հանրային տեղեկություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները

20:39 28.02.2025

ԱԺ-ում քննարկվել են կիբեռանվտանգությանը և հանրային տեղեկություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 28-ին Ազգային ժողովում մասնակցել են «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության, Պետական-իրավական, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ թվային […] ...

Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը

20:27 28.02.2025

Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը

Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Թե ովքեր կարող են օգտվել պետական այս ծրագրից` տեսանյութում: ...

BACK_TO_TOP