Գվարդիոլան ինձ խոստացել էր դարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. Նեյմար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
--1.91 oC

Գվարդիոլան ինձ խոստացել էր դարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. Նեյմար

16:22 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչ է իրեն ժամանակին խոստացել Գվարդիոլան:

«Նա ասաց, որ ինձ իր հետ կտանի ցանկացած ակումբ: Պեպը խոստացավ ինձ դարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա ասաց, որ եթե մեկ մրցաշրջանում 60 գոլ չխփեմ, ապա ինքը կփոխի իր անունը:

Ես համաձայնեցի, բայց հարցրի, թե որ թիմի մասին է խոսքը: Գվարդիոլան ասաց, որ դեռ չի կարող բարձրաձայնել, սակայն համոզելուց հետո նշեց, որ պայմանագիր է ստորագրելու «Բավարիայի» հետ: Նա ասաց, որ Մյունխենը սառը քաղաք է, բայց ինքը հոգ կտանի ինձ համար: Ամեն դեպքում, ես որոշեցի մնալ «Բարսելոնայում»»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նեյմարը նաև պատմել է, որ 3 անգամ ավելի աշխատավարձով առաջարկ է ունեցել Մադրիդի «Ռեալից», սակայն ընտրել է «Բարսելոնան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը

20:27 28.02.2025

Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը

Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Թե ովքեր կարող են օգտվել պետական այս ծրագրից` տեսանյութում: ...

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը

20:18 28.02.2025

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը

Երևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են  Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է. «Վստահ եմ, այս նիստը ևս մեկ քայլ կդառնա մեր պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացման […] ...

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից

20:11 28.02.2025

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից

Փետրվարի 28-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում կան խցանված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել է երկու «Vaz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան, առաջացել է խցանում (մոտ 40 […] ...

SHANTNEWS

20:00 28.02.2025

SHANTNEWS

Ռուս մարզիկներին կթույլատրվի մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերին նույն սկզբունքով, ինչպես թույլատրվեց մասնակցել ՕԽ-2024-ին

19:58 28.02.2025

Ռուս մարզիկներին կթույլատրվի մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերին նույն սկզբունքով, ինչպես թույլատրվեց մասնակցել ՕԽ-2024-ին

Ռուս և բելառուս մարզիկներին կարող են թույլատրել մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին Փարիզ 2024-ի սխեմայով: Այս մասին հայտնում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ «2026 թվականին Միլանում և Կորտինայում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքները, ամենայն հավանականությամբ, նման կլինեն 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքներին», — RIA Novosti Sport-ը մեջբերում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ […] ...

Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթությունները

19:54 28.02.2025

Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների 25 ուսանող մասնակիցներին: Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի […] ...

BACK_TO_TOP