Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ, որը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում․ Ֆրանսիայի դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
0.09 oC

Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ, որը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում․ Ֆրանսիայի դեսպան

15:36 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ։ Այս մասին Դըկոտինյին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։

Դեսպանը մեկ այլ գրառմամբ հայտնել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ հանդիպման մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթությունները

19:54 28.02.2025

Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների 25 ուսանող մասնակիցներին: Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի […] ...

Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում. ԿԳՄՍՆ

19:46 28.02.2025

Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում. ԿԳՄՍՆ

Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վարկանիշային սանդղակի ձևավորման կարգը: Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում: ...

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը

19:38 28.02.2025

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որն ուղղված է Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և ոլորտում հասցեական կառավարման գործիքների ներդրմանը: Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը: Ասիական զարգացման […] ...

Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած

19:27 28.02.2025

Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած

Փետրվարի 28-ին` ժամը 16:27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին` գնացքի գծերի և ավտոճանապարհի հատման հատվածում, «Mercedes-Benz» մակնիշի […] ...

ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է թունելի կառուցման շինհրապարակ

19:17 28.02.2025

ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է թունելի կառուցման շինհրապարակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզում այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Քաջարան-Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհային և թունելի կառուցման շինհրապարակ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: ...

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել

19:06 28.02.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել:, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: ...

BACK_TO_TOP