Շոլցը մարտի 2-ին Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+2.09 oC

Շոլցը մարտի 2-ին Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

15:24 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով, մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով հանդիպմանը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։

«Հրավիրված են նաև եվրոպացի այլ առաջնորդներ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Հանդիպման կիզակետը կլինի եվրոպացի գործընկերների և դաշնակիցների գործողությունների հետագա սերտ համակարգումը Ուկրաինային աջակցելու, հնարավոր խաղաղ բանակցությունների և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ», – նշել է Հեբեստրեյտը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել

19:06 28.02.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել:, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: ...

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAZ» բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

18:57 28.02.2025

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAZ» բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Ալի Զարեիազևկը իր վարած «MAZ» մակնիշի բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ կցորդիչին ամրացված կոնտեյները կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ […] ...

Մոուրինյուն որակազրկվել է թուրքական թիմի ներկայացուցիչներին կապիկի հետ համեմատելու համար

18:46 28.02.2025

Մոուրինյուն որակազրկվել է թուրքական թիմի ներկայացուցիչներին կապիկի հետ համեմատելու համար

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին չորս խաղով որակազրկել է, հաղորդում է Sky TG24-ը։ Երկու խաղով պորտուգալացի մասնագետը որակազրկվել է «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի մրցավեճում մրցակցի մարզչական կազմին և խաղացողներին կապիկի հետ համեմատելու համար, ևս երկու խաղով էլ՝ նույն հանդիպումից հետո թուրք մրցավարներին վիրավորելու համար: Մոուրինյուն կարող է դատի տալ «Գալաթասարային»: ...

««Նասեր» միջազգային առաջնորդության կրթաթոշակ» ծրագրի 5-րդ դասընթացին մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

18:36 28.02.2025

««Նասեր» միջազգային առաջնորդության կրթաթոշակ» ծրագրի 5-րդ դասընթացին մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիի հովանավորությամբ 2025 թ. մայիսի 10-25-ը մայրաքաղաք Կահիրեում կայանալու է ««Նասեր» միջազգային առաջնորդության կրթաթոշակ» ծրագրի 5-րդ դասընթացը: Դասընթացին մասնակցելու նպատակով կարող են դիմել քաղաքական, հասարարական և երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ սպորտային ֆեդերացիաների ղեկավարներ, համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, լրատվական գործունեություն իրականացնողներ, որոնք գտնվում են 18-40 տարիքային խմբում և տիրապետում են անգլերենի: Դասընթացի […] ...

Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

18:27 28.02.2025

Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:20 28.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP