Կիմ Չեն Ինը հրահանգել է միջուկային զենքը բերել բարձր պատրաստականության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+2.09 oC

Կիմ Չեն Ինը հրահանգել է միջուկային զենքը բերել բարձր պատրաստականության

14:27 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերահսկել է ռազմավարական թեւավոր հրթիռների փորձնական արձակումը։ Նա նաև հրաման է տվել միջուկային զենք կիրառելու լիակատար պատրաստականության մասին, որը կապահովի երկրի ամենաարդյունավետ պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ ԿԺԴՀ-ում թեւավոր հրթիռների վերջին փորձարկումը նախատեսված է նախազգուշացնելու «թշնամիներին, ովքեր լրջորեն խախտում են անվտանգության միջավայրը և նպաստում առճակատման սրմանը», ինչպես նաև ցույց տալու «ԿԺԴՀ-ի տարբեր միջուկային օպերատիվ միջոցների պատրաստականությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած

19:27 28.02.2025

Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած

Փետրվարի 28-ին` ժամը 16:27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին` գնացքի գծերի և ավտոճանապարհի հատման հատվածում, «Mercedes-Benz» մակնիշի […] ...

ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է թունելի կառուցման շինհրապարակ

19:17 28.02.2025

ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է թունելի կառուցման շինհրապարակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզում այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Քաջարան-Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհային և թունելի կառուցման շինհրապարակ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: ...

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել

19:06 28.02.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել:, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: ...

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAZ» բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

18:57 28.02.2025

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAZ» բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Ալի Զարեիազևկը իր վարած «MAZ» մակնիշի բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ կցորդիչին ամրացված կոնտեյները կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ […] ...

Մոուրինյուն որակազրկվել է թուրքական թիմի ներկայացուցիչներին կապիկի հետ համեմատելու համար

18:46 28.02.2025

Մոուրինյուն որակազրկվել է թուրքական թիմի ներկայացուցիչներին կապիկի հետ համեմատելու համար

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին չորս խաղով որակազրկել է, հաղորդում է Sky TG24-ը։ Երկու խաղով պորտուգալացի մասնագետը որակազրկվել է «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի մրցավեճում մրցակցի մարզչական կազմին և խաղացողներին կապիկի հետ համեմատելու համար, ևս երկու խաղով էլ՝ նույն հանդիպումից հետո թուրք մրցավարներին վիրավորելու համար: Մոուրինյուն կարող է դատի տալ «Գալաթասարային»: ...

««Նասեր» միջազգային առաջնորդության կրթաթոշակ» ծրագրի 5-րդ դասընթացին մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

18:36 28.02.2025

««Նասեր» միջազգային առաջնորդության կրթաթոշակ» ծրագրի 5-րդ դասընթացին մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիի հովանավորությամբ 2025 թ. մայիսի 10-25-ը մայրաքաղաք Կահիրեում կայանալու է ««Նասեր» միջազգային առաջնորդության կրթաթոշակ» ծրագրի 5-րդ դասընթացը: Դասընթացին մասնակցելու նպատակով կարող են դիմել քաղաքական, հասարարական և երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ սպորտային ֆեդերացիաների ղեկավարներ, համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, լրատվական գործունեություն իրականացնողներ, որոնք գտնվում են 18-40 տարիքային խմբում և տիրապետում են անգլերենի: Դասընթացի […] ...

BACK_TO_TOP