13:59 28.02.2025
Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է Geo TV-ն ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
«Աքորա Խաթտակում գտնվող Դարուլ Ուլում Հաքքանիա մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
19:54 28.02.2025
Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթություններըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների 25 ուսանող մասնակիցներին: Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի […] ...
19:46 28.02.2025
Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում. ԿԳՄՍՆԱռաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վարկանիշային սանդղակի ձևավորման կարգը: Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում: ...
19:38 28.02.2025
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որն ուղղված է Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և ոլորտում հասցեական կառավարման գործիքների ներդրմանը: Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը: Ասիական զարգացման […] ...
19:27 28.02.2025
Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժածՓետրվարի 28-ին` ժամը 16:27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին` գնացքի գծերի և ավտոճանապարհի հատման հատվածում, «Mercedes-Benz» մակնիշի […] ...
19:17 28.02.2025
ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է թունելի կառուցման շինհրապարակՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզում այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Քաջարան-Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհային և թունելի կառուցման շինհրապարակ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: ...
19:06 28.02.2025
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհելՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել:, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: ...