13:10 28.02.2025
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն դեմ է ֆուտբոլում ոչ-ոքի՝ հատկապես 0-0 արդյունքին:
«Այդպես չպետք է լինի. գալիս ես ստադիոն, ծախսում ես 100, 200, 300 եվրո, իսկ հանդիպումն ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով:
Ինչ-որ բան պետք է փոխել: Առաջարկում եմ նորարարություն կիրառել. եթե խաղն ավարտվում է 0-0, ապա թիմերը միավոր չեն վաստակում: Այդ դեպքում խաղերն ավելի դինամիկ պայքարում կանցնեն»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Marca-ն:
17:22 28.02.2025
Մասկը կոչ է արել աշխատանքից հեռացնել այն աշխատակիցներին, որոնք խոչընդոտում են պետական կառավարման բարեփոխումներինԱմերիկացի ձեռնարկատեր և Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արդարադատության դեպարտամենտն արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է աշխատանքից հեռացնել բարեփոխումներին խոչընդոտող աշխատակիցներին։ «Պատկերացրեք, որ հանկարծ նշանակվեք ՀԴԲ-ի գլխավոր դատախազ կամ տնօրեն: Դուք հայտնվում եք նավի վրա թշնամական անձնակազմով: Քանի դեռ անձնակազմի նոր անդամներ չեք նշանակում և չեք պարզել, թե ինչպես է ամեն […] ...
17:16 28.02.2025
Այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ռմբարկուն Հարի Քեյնն էԲրիտանական հայտնի FourFourTwo հրատարակությունը կազմել է այսօրվա դրությամբ աշխարհի 10 լավագույն ռմբարկուների վարկանիշը։ Ցուցակում առաջին տեղում «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն է։ Երկրորդ տեղում «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է։ Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին։ Աշխարհի լավագույն 10 հարձակվողները՝ ըստ FourFourTwo-ի. 1.Հարի Քեյն («Բավարիա»), 2.Ալեքսանդր Իսակ («Նյուքասլ»), 3.Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»), 4.Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»), […] ...
17:10 28.02.2025
Չինաստանը և Ռուսաստանը պետք է սերտ համագործակցություն պահպանեն բոլոր մակարդակներում․ Սի ԾինփինՉինաստանը և Ռուսաստանը պետք է սերտ համագործակցություն պահպանեն բոլոր մակարդակներում, ուրբաթ օրը Պեկինում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Երկու կողմերն էլ բոլոր մակարդակներում պետք է պահպանեն սերտ համագործակցությունը և ամբողջությամբ իրականացնեն իմ և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված կոնսենսուսը», – Սի Ծինփինի խոսքերն է […] ...
17:05 28.02.2025
Սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մարտ ամսվա եղանակի կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ «Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
17:02 28.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին ժամը 17:00-ի դրությամբՓետրվարի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
17:00 28.02.2025
Ռուսական ակումբի հոլանդացի ֆուտբոլիստը ասել է, որ թիմակիցները խաղից առաջ օղի էին խմումՄադրիդի «Ռեալի» և «Ալանիայի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն պատմել է, որ Վլադիկավկազը ներկայացնող ակումբում ֆուտբոլիստները հանդիպումներից առաջ օղի են խմել։ «Թիմակիցներս օղի էին սիրում, այն հավանում էր նույնիսկ մարզիչը։ Նրանք հանդիպումներից առաջ խմում էին: Բայց ես, օրինակ, նախընտրում էի մի բաժակ վիսկի խմել, քան օղի։ Այնտեղ սովորական բան էր։ Թուրքիայում, օրինակ, ընդունված էր խաղերից հետո […] ...