Եղանակը՝ առաջիկա օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+2.09 oC

Եղանակը՝ առաջիկա օրերին

13:04 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

​Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Մարզերում փետրվարի 28-ի և մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 28-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ, մարտի 3-ին՝ 14-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սի Ծինփինը Ռուսաստանին և Չինաստանին կոչ է անում պահպանել սերտ համագործակցությունը

17:10 28.02.2025

Սի Ծինփինը Ռուսաստանին և Չինաստանին կոչ է անում պահպանել սերտ համագործակցությունը

Չինաստանը և Ռուսաստանը պետք է սերտ համագործակցություն պահպանեն բոլոր մակարդակներում, ուրբաթ օրը Պեկինում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Երկու կողմերն էլ բոլոր մակարդակներում պետք է պահպանեն սերտ համագործակցությունը և ամբողջությամբ իրականացնեն իմ և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված կոնսենսուսը», – Սի Ծինփինի խոսքերն է […] ...

Սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ

17:05 28.02.2025

Սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մարտ ամսվա եղանակի կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ «Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին ժամը 17:00-ի դրությամբ

17:02 28.02.2025

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին ժամը 17:00-ի դրությամբ

Փետրվարի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Ռուսական ակումբի հոլանդացի ֆուտբոլիստը ասել է, որ թիմակիցները խաղից առաջ օղի էին խմում

17:00 28.02.2025

Ռուսական ակումբի հոլանդացի ֆուտբոլիստը ասել է, որ թիմակիցները խաղից առաջ օղի էին խմում

Մադրիդի «Ռեալի» և «Ալանիայի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն պատմել է, որ Վլադիկավկազը ներկայացնող ակումբում ֆուտբոլիստները հանդիպումներից առաջ օղի են խմել։ «Թիմակիցներս օղի էին սիրում, այն հավանում էր նույնիսկ մարզիչը։ Նրանք հանդիպումներից առաջ խմում էին: Բայց ես, օրինակ, նախընտրում էի մի բաժակ վիսկի խմել, քան օղի։ Այնտեղ սովորական բան էր։ Թուրքիայում, օրինակ, ընդունված էր խաղերից հետո […] ...

Պակիստանի մզկիթներից մեկում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը

16:51 28.02.2025

Պակիստանի մզկիթներից մեկում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը

Պակիստանի մզկիթներից մեկում պայթյունը, որը խլել է մի քանի մարդու կյանք, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, հայտնում է Dawn-ը։ Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Պակիստանի Դարուլ Ուլում Հաքանիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ «Դա մահապարտի հարձակում էր», -մեջբերել է թերթը տեղի ոստիկանության գլխավոր տեսուչ Զուլֆիկար Համիդին: ...

Ինչպե՞ս օգտվել առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

16:46 28.02.2025

Ինչպե՞ս օգտվել առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Ո՞ր դեպքում Հայաստանի ռեզիդենտ քաղաքացին կարող է օգտվել առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից: Սոցիալական կրեդիտի թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Առողջապահության և կրթությանն ուղղվող ծախսերի մի մասը պետությունը որոշում է կայացրել վերադարձնել քաղաքացիներին: Ինչպե՞ս վերադարձնել. սա շատ կարևոր է: Վերադարձման մեխանիզմը հենց հայտարարագրումն է և հայտարարագրման շրջանակներում ծախսերը, սա նշանակում է՝ […] ...

BACK_TO_TOP