Հաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+2.09 oC

Հաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

12:03 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (hասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) մարտի 4-ին և 5-ին՝ ժամը 9:30-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

17:36 28.02.2025

Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի […] ...

Քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները

17:30 28.02.2025

Քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև։ «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»,- ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Բացի այդ, Բայրամովը և Կալլասը ընդգծել են երկկողմ հարաբերությունների ներուժը, քաղաքական երկխոսության ակտիվացման […] ...

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու դեպքեր են բացահայտել

17:27 28.02.2025

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու դեպքեր են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 50-ամյա մի տղամարդ աշխատավայրում ապօրինի պահում է թմրամիջոց: Փետրվարի 21-ին տեղեկությունը ստուգվեց: Տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ: Տղամարդն ընդունեց, որ կաթուցիչով օգտագործել է մարիխուանա: Քրեական վարույթի շրջանակում նրա աշխատասենյակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվեց ապակյա տարա` […] ...

Մասկը կոչ է արել աշխատանքից հեռացնել այն աշխատակիցներին, որոնք խոչընդոտում են պետական ​​կառավարման բարեփոխումներին

17:22 28.02.2025

Մասկը կոչ է արել աշխատանքից հեռացնել այն աշխատակիցներին, որոնք խոչընդոտում են պետական ​​կառավարման բարեփոխումներին

Ամերիկացի ձեռնարկատեր և Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արդարադատության դեպարտամենտն արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է աշխատանքից հեռացնել բարեփոխումներին խոչընդոտող աշխատակիցներին։ «Պատկերացրեք, որ հանկարծ նշանակվեք ՀԴԲ-ի գլխավոր դատախազ կամ տնօրեն: Դուք հայտնվում եք նավի վրա թշնամական անձնակազմով: Քանի դեռ անձնակազմի նոր անդամներ չեք նշանակում և չեք պարզել, թե ինչպես է ամեն […] ...

Այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ռմբարկուն Հարի Քեյնն է

17:16 28.02.2025

Այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ռմբարկուն Հարի Քեյնն է

Բրիտանական հայտնի FourFourTwo հրատարակությունը կազմել է այսօրվա դրությամբ աշխարհի 10 լավագույն ռմբարկուների վարկանիշը։ Ցուցակում առաջին տեղում «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն է։ Երկրորդ տեղում «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է։ Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին։ Աշխարհի լավագույն 10 հարձակվողները՝ ըստ FourFourTwo-ի. 1.Հարի Քեյն («Բավարիա»), 2.Ալեքսանդր Իսակ («Նյուքասլ»), 3.Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»), 4.Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»), […] ...

Չինաստանը և Ռուսաստանը պետք է սերտ համագործակցություն պահպանեն բոլոր մակարդակներում․ Սի Ծինփին

17:10 28.02.2025

Չինաստանը և Ռուսաստանը պետք է սերտ համագործակցություն պահպանեն բոլոր մակարդակներում․ Սի Ծինփին

Չինաստանը և Ռուսաստանը պետք է սերտ համագործակցություն պահպանեն բոլոր մակարդակներում, ուրբաթ օրը Պեկինում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Երկու կողմերն էլ բոլոր մակարդակներում պետք է պահպանեն սերտ համագործակցությունը և ամբողջությամբ իրականացնեն իմ և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված կոնսենսուսը», – Սի Ծինփինի խոսքերն է […] ...

BACK_TO_TOP