Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+3.09 oC

Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

11:03 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։

Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են անգլերենին և/կամ ռումիներենին:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
  2. ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ (կցվում է),
  3. ավարտական փաստաթղթի՝ ատեստատի, դիպլոմի և հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
  4. ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք)՝ նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
  5. բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
  6. բժշկական տեղեկանք (հավելված)՝ նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ)՝ (ռումինական կողմի պահանջներին համապատասխան),
  7. ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
  8. ինքնակենսագրություն (CV) (անգլերեն, 3 էջից ոչ ավելի),
  9. անձնագրի և գրանցման հասցեն հավաստող էջի պատճենները (ռումինական կողմի պահանջներին համապատասխան),
  10. 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
  11. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`

  1. ռեֆերատ՝ հայերենով (10 էջ),
  2. Ռումինիայում գիտական ղեկավարի նախնական համաձայնությունը:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ՝ պատճենի հետ միասին:

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:

Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մարտի 3-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ. +37410-59-96-46)։

Քննությունները տեղի կունենան 2025 թվականի ապրիլի 8-ին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-59-96-46:

Ծանոթություն. Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշմամբ:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր

15:57 28.02.2025

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր

Փետրվարի 26-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին։ Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։ Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով […] ...

Հայտարարություն. Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության համար կատարվում է ընդունելություն

15:52 28.02.2025

Հայտարարություն. Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության համար կատարվում է ընդունելություն

Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար կարող են դիմել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) 18-ից (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) մինչև 35 տարեկան […] ...

Մյուլերը բանակցում է «Բավարիայի» հետ»

15:47 28.02.2025

Մյուլերը բանակցում է «Բավարիայի» հետ»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցում է մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Der Spiegel-ը: «Մենք բանակցում ենք։ Խոսքը մարզական հեռանկարների ու ֆինանսական փաթեթի մասին է։ Ես դեռ մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալուց»,- ասել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ 35-ամյա Մյուլերը 2009 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» գլխավոր թիմում: Կողմերի գործող պայմանագրի ժամկետը […] ...

ՌԴ ԱԳՆ. Ստամբուլում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները բովանդակալից և գործնական էին

15:42 28.02.2025

ՌԴ ԱԳՆ. Ստամբուլում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները բովանդակալից և գործնական էին

Ստամբուլում ռուս-ամերիկյան խորհրդակցություններն անցել են առարկայական և գործնական, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը այս ճանապարհով։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Քննարկումներն անցել են բովանդակալից և գործնական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այս ճանապարհով»,- հայտնել են դիվանագիտական ​​գերատեսչությունից: ...

Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ, որը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում․ Ֆրանսիայի դեսպան

15:36 28.02.2025

Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ, որը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում․ Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ։ Այս մասին Դըկոտինյին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ «Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,- գրել է Ֆրանսիայի […] ...

Մբապեն վերսկսել է մարզումները

15:31 28.02.2025

Մբապեն վերսկսել է մարզումները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերսկսել է մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի հավաքականի ավագն ատամի հեռացման պատճառով բաց էր թողել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Իսպանիայի չեմպիոնը սկսել է պատրաստվել «Բետիսի» դեմ կայանալիք արտագնա խաղին: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 27 […] ...

BACK_TO_TOP