10:20 28.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ:
Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցերը:
Կողմերը համաձայնել են մասնագիտական խմբերի հանդիպում կազմակերպել առաջիկայում` քննարկելու գանձվող ճանապարհային հարկերի երկուստեք արտոնությունների տրամադրման հնարավոր տարբերակները:
Քննարկվել են նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումների թվայնացման, մասնավորապես` e-CMR բեռնագրերի կիրառման հետ կապված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել հարաբերությունները բեռնափոխադրումների թվայնացման ոլորտում:
16:22 28.02.2025
Գվարդիոլան ինձ խոստացել էր դարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. ՆեյմարԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչ է իրեն ժամանակին խոստացել Գվարդիոլան: «Նա ասաց, որ ինձ իր հետ կտանի ցանկացած ակումբ: Պեպը խոստացավ ինձ դարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա ասաց, որ եթե մեկ մրցաշրջանում 60 գոլ չխփեմ, ապա ինքը կփոխի իր անունը: Ես համաձայնեցի, բայց հարցրի, թե որ թիմի մասին է խոսքը: Գվարդիոլան ասաց, […] ...
16:18 28.02.2025
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստատեսությանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:10 28.02.2025
Բնակարանային գողություն Մրգաստանում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վաղարշապատի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ գողություն է կատարել Մրգաստան գյուղի մի տնից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ի երեկոյան Էջմիածնի Բաղրամյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Փաստերի ճնշման տակ երիտասարդը խոստովանեց, որ նույն օրը, ժամեր առաջ, օգտվելով տանտերերի բացակայությունից, երկաթե լինգով բացել է տան […] ...
16:03 28.02.2025
Ֆուտզալի ՀՀ հավաքականը նախապատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներինՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ռուբեն Նազարեթյանի թիմը մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ չորս օր անց Երևանում կընդունի Ղազախստանի թիմին: Հայաստանի հավաքականի հայտացուցակը հետևյալն է. Դարպասապահներ՝ Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան) Էմին Ղարաբեկյանց […] ...
15:57 28.02.2025
Քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերՓետրվարի 26-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին։ Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։ Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով […] ...
15:47 28.02.2025
Մյուլերը բանակցում է «Բավարիայի» հետ»«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցում է մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Der Spiegel-ը: «Մենք բանակցում ենք։ Խոսքը մարզական հեռանկարների ու ֆինանսական փաթեթի մասին է։ Ես դեռ մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալուց»,- ասել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ 35-ամյա Մյուլերը 2009 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» գլխավոր թիմում: Կողմերի գործող պայմանագրի ժամկետը […] ...