Մեքսիկան և ԱՄՆ-ը պայմանավորվել են ուժեղացնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+3.09 oC

Մեքսիկան և ԱՄՆ-ը պայմանավորվել են ուժեղացնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը

08:55 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միացյալ Նահանգները և Մեքսիկան պայմանավորվել են ուժեղացնել կազմակերպված հանցավորության դեմ իրենց համատեղ պայքարը և պայքարել թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ։ Այս մասին ասվում է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Կողմերը համաձայնել են մի շարք համակարգված գործողությունների երկու երկրներում, որոնք ուղղված են ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկու կողմերում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացմանը՝ առաջնային նպատակ ունենալով նվազեցնել մահացությունները երկու երկրներում՝ ֆենտանիլի օգտագործման և ապօրինի թրաֆիքինգով հրազենի օգտագործման պատճառով»,-ասվում է հայտարարության մեջ։

Մեքսիկայի ԱԳՆ-ը ամերիկացի գործընկերների հետ զրույցն անվանել է «սրտանց և արդյունավետ երկխոսություն»: Նրանք հավելել են, որ երկրների միջև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը կկառուցվի չորս սկզբունքների հիման վրա, որոնց մասին ավելի վաղ խոսել էր Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը. համատեղ պատասխանատվություն, փոխադարձ վստահություն, համագործակցություն առանց ենթակայության և ինքնիշխանության հարգանք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնակարանային գողություն Մրգաստանում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:10 28.02.2025

Բնակարանային գողություն Մրգաստանում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վաղարշապատի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ գողություն է կատարել Մրգաստան գյուղի մի տնից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ի երեկոյան Էջմիածնի Բաղրամյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Փաստերի ճնշման տակ երիտասարդը խոստովանեց, որ նույն օրը, ժամեր առաջ, օգտվելով տանտերերի բացակայությունից, երկաթե լինգով բացել է տան […] ...

Ֆուտզալի ՀՀ հավաքականը նախապատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին

16:03 28.02.2025

Ֆուտզալի ՀՀ հավաքականը նախապատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ռուբեն Նազարեթյանի թիմը մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ չորս օր անց Երևանում կընդունի Ղազախստանի թիմին: Հայաստանի հավաքականի հայտացուցակը հետևյալն է. Դարպասապահներ՝ Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան) Էմին Ղարաբեկյանց […] ...

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր

15:57 28.02.2025

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր

Փետրվարի 26-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին։ Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։ Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով […] ...

Հայտարարություն. Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության համար կատարվում է ընդունելություն

15:52 28.02.2025

Հայտարարություն. Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության համար կատարվում է ընդունելություն

Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար կարող են դիմել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) 18-ից (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) մինչև 35 տարեկան […] ...

Մյուլերը բանակցում է «Բավարիայի» հետ»

15:47 28.02.2025

Մյուլերը բանակցում է «Բավարիայի» հետ»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցում է մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Der Spiegel-ը: «Մենք բանակցում ենք։ Խոսքը մարզական հեռանկարների ու ֆինանսական փաթեթի մասին է։ Ես դեռ մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալուց»,- ասել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ 35-ամյա Մյուլերը 2009 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» գլխավոր թիմում: Կողմերի գործող պայմանագրի ժամկետը […] ...

ՌԴ ԱԳՆ. Ստամբուլում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները բովանդակալից և գործնական էին

15:42 28.02.2025

ՌԴ ԱԳՆ. Ստամբուլում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները բովանդակալից և գործնական էին

Ստամբուլում ռուս-ամերիկյան խորհրդակցություններն անցել են առարկայական և գործնական, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը այս ճանապարհով։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Քննարկումներն անցել են բովանդակալից և գործնական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այս ճանապարհով»,- հայտնել են դիվանագիտական ​​գերատեսչությունից: ...

BACK_TO_TOP