19:22 27.02.2025
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) փետրվարի 27-ին կազմակերպել էր հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ոլորտի դերակատարների փորձի փոխանակմանն ու համագործակցությանը նվիրված միջոցառում:
Ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դերակատարների, պետական կառույցների և հումանիտար կազմակերպությունների համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն էր:
Կամո Ցուցուլյանն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Փրկարար ծառայության երկարամյա փոխգործակցությունը, որը ռազմավարական նշանակություն ունի մասնավորապես՝ սոցիալական ոլորտի ծառայությունների ինստիտուցիոնալ համագործակցության ներդրման ուղղությամբ: Նա նաև նշել է, որ հոգեկան առողջության ոլորտում գործուն աջակցությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին՝ նշել է, որ դրանք մարտահրավեր էին արձագանքման հավաքական կարողությանը, միաժամանակ կարևորել է նման իրավիճակներում համագործակցելու անհրաժեշտությունը: Նա նաև հավելել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակը առողջապահության, կրթության, երեխաների պաշտպանության ոլորտներում աշխատողների, փրկարարական ծառայության մասնագետների կարողությունները զարգացնելն է:
Միջոցառմանը տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոգեբանական առաջին օգնություն ցուցաբերող մասնագետների համար մշակված գործիքակազմին, ճգնաժամային իրավիճակներից քաղած դասերին և ոլորտին վերաբերող այլ հարցերի։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։
11:03 28.02.2025
Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։ Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին […] ...
11:00 28.02.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր ՄիլեյինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Հանդիպման ընթացքում համընդգրկուն անդրադարձ է կատարվել Արգենտինայի ներկայիս տնտեսական իրավիճակին և Արգենտինայի նախագահի գլխավորած կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացին։ Պետությունների ղեկավարները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի հստակ դիրքորոշումը խաղաղության հաստատման […] ...
10:40 28.02.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-28-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, […] ...
10:28 28.02.2025
Ընդգծվել է Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունըՓետրվարի 26-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման կիզակետում էին ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման հանդիպումների պարբերական կազմակերպման անհրաժեշտությունը՝ ոլորտի զարգացումն առավել արդյունավետ ապահովելու համար։ ...
10:20 28.02.2025
Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը […] ...
10:13 28.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․60 դրամ: ...