18:12 27.02.2025
Ռուսաստանցի հանրահայտ մարզիչ Վալերի Գազաևը վստահ է, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ի զորու է խաղալ իսպանական Լա լիգայում:
«Նա շատ է հասունացել: Էդուարդն իր թիմի առաջատարն է և՛ խաղով, և՛ բնավորությամբ: Նման ֆուտբոլիստներն արտասահման են տեղափոխվում, որովհետև ցանկանում են բարձրակարգ ակումբներում խաղալով ավելացնել վարպետությունը:
Էդուարդն ի զորու է խաղալ իսպանական առաջնությունում: Նա տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստ է, հիանալի է տեսնում խաղադաշտը և փայլուն փոխանցումներ է կատարում: Սպերցյանն ամենադժվարին պահերին կարողանում է պատասխանատվությունը վերցնել իր վրա և թիմին տանել իր հետևից: Նա նաև գերազանց է իրացնում ստանդարտները, կայուն է:
Զախարյանը մեկ մրցաշրջան խաղաց «Դինամոյում», հետո մեկնեց Իսպանիա: 20 տարեկանում նման մակարդակի առաջնությունում բարդ է, նա պետք է հնարավոր ամեն ինչ աներ մեկնարկային կազմում հայտնվելու համար:
Իսկ Սպերցյանն այլ բնավորություն ունի: Վստահ եմ, որ Էդուարդը կկարողանա ցույց տալ իր մակարդակը»,- 70-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն:
10:40 28.02.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-28-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, […] ...
10:28 28.02.2025
Ընդգծվել է Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունըՓետրվարի 26-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման կիզակետում էին ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման հանդիպումների պարբերական կազմակերպման անհրաժեշտությունը՝ ոլորտի զարգացումն առավել արդյունավետ ապահովելու համար։ ...
10:20 28.02.2025
Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը […] ...
10:13 28.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․60 դրամ: ...
10:00 28.02.2025
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նախանշել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքի նորմալացմանն ուղղված քայլերըԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները փետրվարի 27-ին Ստամբուլում կառուցողական քննարկում են անցկացրել և նախանշել դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կայունացմանն ուղղված առաջին քայլերը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ ներկայացուցիչները «անհանգստություն են հայտնել» պայմանագրով նախատեսված բանկային գործառնությունների և ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև նշել են «Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան […] ...
09:48 28.02.2025
Նիկարագուան դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդիցՆիկարագուան լքում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ)՝ իր ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմնակալ մոտեցման պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յուրգ Լաուբերին ուղղված նամակում։ «Նիկարագուայի համար այս անհարգալից մեխանիզմները կորցրել են իրենց բնույթն ու էությունը, մենք […] ...