16:11 27.02.2025
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման թեմային և նշել, որ նախորդ երկուշաբթի օրվա դրությամբ 2486 մարդ արդեն սոցիալական կրեդիտների գծով ետ է ստացել 232 մլն դրամ:
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել բոլորիս, որ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգն ավելի ակտիվ ներկայացնենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ընդգծելով, որ ՊԵԿ-ը թեմայի շրջանակում մարզային այցեր է կազմակերպում և իրազեկում իրականացնում, վարչապետը հանձնարարել է ԿԳՄՍ նախարարությանը, Առողջապահության նախարարությանը ոլորտային աշխատանք իրականացնել, որպեսզի սոցիալական կրեդիտներին համապատասխան ծառայությունների փաթեթներ ձևավորվեն:
«Մեր գնահատականը չի փոխվել և չի փոխվելու. սա, ըստ էության, հեղափոխական նշանակության որոշում է, և մենք ահռելի մեծ ներդրումներ իրականացնելու հնարավորություն ենք տալիս քաղաքացիներին որոշմամբ և քաղաքացիների ձեռքով առողջապահության ու կրթության ոլորտներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Սոցիալական կրեդիտների համակարգից օգտվելու տրամաբանության շրջանակում՝ վարչապետը կոչ է արել քաղաքացիներին գումարը ծախսել անկանխիկ եղանակով, քանի որ կանխիկ եղանակով կատարված, օրինակ, կրթական կամ առողջապահական ծախսերը, վճարները սոցիալական կրեդիտի շրջանակում վերադարձի հնարավորություն չեն ունենա:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ներկայացրել է, որ նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ ներկայացված են եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ, մինչ համապարփակ ապահովագրության ընդունումը, Կառավարությունը ևս մեկ հնարավորություն է տալիս սոցիալական փաթեթի շահառու դառնալ սոցիալական կրեդիտի միջոցով: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ փաթեթը մշակվում է, որպեսզի այս տարվա ընթացքում եկամտահարկ վճարող բոլոր այն քաղաքացիները, ովքեր սոցիալական փաթեթի շահառու չեն, հնարավորություն ունենան սոցիալական կրեդիտներն օգտագործել առողջապահական կարիքները հոգալու համար:
Եվս մեկ անգամ կարևորելով հանրության հետ հաղորդակցությունը՝ վարչապետը կարևորել է թեմայի վերաբերյալ սոցիալական հոլովակի ներկայացումը, որը պետք է լինի այն մասին, թե ինչպես է պետք լրացնել համընդհանուր հայտարարագիրը, ինչպես է պետք ստանալ սոցիալական կրեդիտ և ինչ դեպքերում.
«Սա ռազմավարական ծրագիր է, և ամենօրյա ռեժիմով մարդը պետք է այս ազդակը ստանա, պետք է պարզաբանել, թե ինչու է սա ռազմավարական ծրագիր մարդկային կապիտալը զարգացնելու տեսակետից»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ամեն ծնող, ով գումար է ծախսում դպրոցում, մանկապարտեզում, արվեստի դպրոցում, սպորտի խմբակներում, պետք է համոզված լինենք, որ ծրագրի մասին տեղեկացել է.
«Մենք պետք է մարդուն հասցնենք, թե սա իրեն, իր ընտանիքին ինչ սոցիալական առավելություն է բերում»:
Եվս մեկ անգամ ընդգծելով, որ ծրագիրն ահռելի է, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա ջանքերը բավարար չեն, թեմային պետք է անդրադառնալ ամենօրյա ռեժիմով: Ինչ վերաբերում է նույնականացման քարտ ստանալուն, վարչապետն ընդգծել է, որ անկախ նրանից նույնականացման քարտը քաղաքացին ստացել է, թե ոչ, դիմելու փաստն արդեն սոցիալական կրեդիտը հետ ստանալու իրավունքը կպահպանի.
«Մինչև նոյեմբերի 1-ը պետք է պարտադիր դիմեն բոլոր նրանք, ովքեր չեն դիմել նույնականացման քարտ ստանալու համար»:
10:40 28.02.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-28-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, […] ...
10:28 28.02.2025
Ընդգծվել է Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունըՓետրվարի 26-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման կիզակետում էին ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման հանդիպումների պարբերական կազմակերպման անհրաժեշտությունը՝ ոլորտի զարգացումն առավել արդյունավետ ապահովելու համար։ ...
10:20 28.02.2025
Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը […] ...
10:13 28.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․60 դրամ: ...
10:00 28.02.2025
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նախանշել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքի նորմալացմանն ուղղված քայլերըԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները փետրվարի 27-ին Ստամբուլում կառուցողական քննարկում են անցկացրել և նախանշել դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կայունացմանն ուղղված առաջին քայլերը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ ներկայացուցիչները «անհանգստություն են հայտնել» պայմանագրով նախատեսված բանկային գործառնությունների և ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև նշել են «Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան […] ...
09:48 28.02.2025
Նիկարագուան դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդիցՆիկարագուան լքում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ)՝ իր ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմնակալ մոտեցման պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յուրգ Լաուբերին ուղղված նամակում։ «Նիկարագուայի համար այս անհարգալից մեխանիզմները կորցրել են իրենց բնույթն ու էությունը, մենք […] ...